04 04 2023

Քպականներն են պարբերաբար սադրում «քուչի կռիվ», այդ թվում՝ խորհրդարանում․ «Փաստ»

Քպականներն են պարբերաբար սադրում «քուչի կռիվ», այդ թվում՝ խորհրդարանում․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Տարիներ առաջ, դեռ մինչև իշխանափոխությունը, երբ Երևանի ավագանու նիստի ժամանակ «կոյուղաջրային» կրքեր էին բորբոքվել, այն ժամանակ ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանն ասել էր. «Հանրապետականի ներկայացուցիչները իրոք մեզ ուզում են քուչի կռվի մեջ ներքաշե՞լ։ Էս հարցը պետք է շատ հստակ պատասխան ստանա։ Եթե մտածում եք, որ խաբվում եք մեր քաղաքակիրթ դեմքին ու փողկապներին, ուրեմն իմացեք, որ ցանկացած մարտահրավեր մենք կընդունենք»:

Հիմա արդեն, փաստացի լինելով իշխանություն, քպականներն են պարբերաբար սադրում «քուչի կռիվ», այդ թվում՝ խորհրդարանում: Ի մասնավորի, կարելի է հիշատակել ԱԺ նիստերի դահլիճում քպականների հարձակումը ընդդիմադիրների վրա, օրեր առաջ Մհեր Սահակյանի նկատմամբ իրականացված սադրանքը, նաև Կասկադում ԱԺ նախագահի հետ կապված միջադեպը:

Ի դեպ, ուշագրավ է, որ եթե Սահակյանի հետ կապված պատմության ժամանակ և, ընդհանրապես, Ալեն Սիմոնյանը «կրծքով» պաշտպանում էր իր թիմակիցներին, ապա իր հետ կապված պատմության դեպքում իր հարազատ խմբակցության անդամները մեծամասամբ բավական լուռ են` պահվածքն անթույլատրելի համարելով «նույնիսկ թեկուզ դաշնակցականի» հանդեպ, ինչպես ասում են ՔՊ-ում: Կարծես «աքացիներով» ընդդիմադիրների վրա հարձակվող քպ-ական պատգամավորների պահվածքը թույլատրելի էր, որ Սիմոնյանը «նեղ պահին» այդպես «պադդերժկա» էր անում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ