«Հրապարակ» թերթը գրում է. «Ոստիկանությունը պարեկային ծառայության եւս 20 մեքենա է համալրում «մոբայլ» համակարգով։ Այս համակարգն իրենից ներկայացնում է սովորական մեքենան ոստիկանական դարձնելու գործընթաց: Այսինքն՝ ավելանում են բարձրախոսները, ուլտրաձայնային ազդանշանները, փարոսիկները, մյուս տեխնիկական միջոցները։
Ոստիկանությունը պատրաստվում է «պարեկաֆիկացնել» 20 ավտոմեքենա՝ յուրաքանչյուր միավորը՝ 1 մլն 679 հազար 900 դրամ գնով։ Ընդհանուր ծախսվել է 33 մլն 598 հազար դրամ։ Գնումը կատարվել է Zhejiang Hua'an Security Equipment Co.,Ltd. չինական ընկերությունից»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը