22 03 2023

Հայաստանը երբևէ չպետք է ճանաչի Արցախն Ադրբեջանի մաս․ Դավիթ Բաբայան․ «Իրավունք»

Հայաստանը երբևէ չպետք է ճանաչի Արցախն Ադրբեջանի մաս․ Դավիթ Բաբայան․ «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է. ««Հայաստանը երբեւէ չպետք է ճանաչի Արցախը Ադրբեջանի մաս: Դա կլինի ազգային ողբերգություն: Սրանով մենք ոչ միայն Արցախի մահվան դատավճիռը կստորագրենք, այլեւ մեր ինքնասպանության: Մենք այդպես կարդարացնենք նաեւ Ադրբեջանի ծավալապաշտական նկրտումները, օկուպացիան եւ կլեգիտիմացնենք նրա ցեղասպան քաղաքականությունը»: Անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի ներկայացրած` Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի Բաքվի պայմանին, ըստ որի՝ Հայաստանը Ղարաբաղը պաշտոնապես պետք է ճանաչի Ադրբեջանի մաս, նման կարծիք հայտնեց Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը:

Ապա նա մանրամասնեց. «Ալիեւը երբեք չի հրաժարվել կարգավորման ուժային տարբերակից: Խնդիրն այն է, որ մենք էլ պետք է այնպիսի աշխատանք կատարենք, որ դա հնարավոր չլինի: Այս պահի դրությամբ պետք է ճիշտ աշխարհաքաղաքականություն վարել: Այդ հնարավորությունները կան»»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ