16 03 2023

Պապիկյանը գաղտնի հրահանգով արգելել է ՊՆ հրամկազմին «Արցախի Հանրապետություն» բառակապակցության գործածումը․ «Հրապարակ»

Պապիկյանը գաղտնի հրահանգով արգելել է ՊՆ հրամկազմին «Արցախի Հանրապետություն» բառակապակցության գործածումը․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը երեկ գաղտնի հրահանգով արգելել է ՊՆ ստորաբաժանումների հրամկազմին «Արցախի Հանրապետություն» բառակապակցության գործածումը։ Ստորաբաժանումներին ուղարկված նախարարի գրավոր հրամանագրում բառացիորեն ասվում է. «Անհրաժեշտ է լեքսիկոնից հանել «Արցախի Հանրապետություն» բառը, օգտագործել միայն «Լեռնային Ղարաբաղ» բառերը»։

Նորաթուխ զինվորականի հրամանը մեծ դժգոհություն է առաջացրել ճանապարհ անցած սպայակազմի շրջանում, սակայն Հայաստանում, ինչպես շատերը, նրանք էլ գերադասում են լռել՝ նախընտրելով իրենց պաշտոնները»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ