16 02 2023

ՊՆ նախարարի բարեկամը մեկ միլիոն դոլարից ավելի սպառողական վարկ է ստացել․ «Հրապարակ»

ՊՆ նախարարի բարեկամը մեկ միլիոն դոլարից ավելի սպառողական վարկ է ստացել․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Գյումրու փոխքաղաքապետ Արթուր Պապիկյանի՝ 2021 թ․ հայտարարագրից պարզ է դառնում, որ պաշտոնյան 500 մլն դրամից ավելի՝ մեկ միլիոն դոլարից ավելի, սպառողական վարկ է ստացել, այն դեպքում, երբ չունի անշարժ գույք։ Եթե անգամ ունենար, ապա դրա գրավադրմամբ չէր կարող նման վարկ ստանալ։ Թե ինչպես, եւ որ բանկն է Պապիկյանին նման  վարկ տրամադրել, հայտնի չէ։

Ի դեպ, բանկային գործի մասնագետներն ասում են, որ սպառողական վարկ կարող են տրամադրել 10, առավելագույնը՝ 20 հազար դոլարի սահմաններում։ Անգամ նման չափի բիզնես-վարկերն են ընտրողաբար տրամադրում՝ փորձառու, կայացած եւ կապիտալ ունեցող բիզնեսմեններին։

Նշենք, որ Պապիկյանը պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հորեղբոր թոռն է, տեղացիների շրջանում խոսում են, որ փոխքաղաքապետի ընտանիքը նախկին լքված զորամասերից մեկի տարածքում մեծ անասնագոմ է հիմնել եւ այդ բիզնեսով է զբաղվում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ