15 02 2023

Փաշինյան-Մարության կապը չի կտրվել անգամ 2020-ից հետո․ «Հրապարակ»

Փաշինյան-Մարության կապը չի կտրվել անգամ 2020-ից հետո․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեւանի ավագանու երեկվա նիստը նախընտրական քարոզարշավ էր հիշեցնում, ավելի ճիշտ՝ գործող քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի դեմ արշավ, ում ռեյտինգը, ըստ «Գելափի» հարցումների, ՔՊ թեկնածու Տիգրան Ավինյանի ռեյտինգից բարձր է։ Ուշագրավ է, որ ընդդիմության հետ արշավին տեղ-տեղ միանում էր նաեւ ՔՊ-ն՝ թերեւս փորձելով փոխել հարցումների պատկերը։ Նշենք, որ կային տեղեկություններ, որ այս ամիս Հրաչյա Սարգսյանը հրաժարական կտա, որ մայիսին արտահերթ ընտրություններ անեն, սակայն իշխանական աղբյուրներն ասում են, որ հարցումների արդյունքներն այնքան էլ հուսադրող չեն եղել ՔՊ-ի համար, ուստի որոշել են ոտքները կախ գցել։

ՔՊ-ի ստորին էշելոններում Ավինյանի հիմնական մրցակից են դիտարկում նախկին քաղաքապետ Հայկ Մարությանին, նրա առավելությունն են համարում այն, որ նա չի տեղավորվում ո՛չ սեւերի, ո՛չ սպիտակների դաշտում, էկրանից հայտնի դեմք է եւ պատերազմից հետո երես է թեքել «դավաճան» թիմից ու թիրախավորվել։

Սակայն ՔՊ վերին էշելոններում անհանգստացած չեն Հայկոյի առաջադրմամբ, կարծում են, որ Փաշինյան-Մարության կապը չի կտրվել անգամ 2020-ից հետո, եւ նրան Փաշինյանը պահում է պահեստային նստարանին, եթե Ավինյանը ձախողվի։

Ի դեպ, իր «Քաղաքապետ» մոնոներկայացմանը նրանք շունչները պահած սպասում էին, քանի որ տեղեկություններ կային, թե նա հրապարակելու է Փաշինյանի եւ այլոց հետ հեռախոսային զրույցներ, որոնք պայթեցնելու են այս իշխանությունը։ Սակայն դա չեղավ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ