07 02 2023

Արցախում հիմա որոշվում է ոչ միայն Արցախի, այլև Հայաստանի լինել - չլինելու հարցը. «Փաստ»

Արցախում հիմա որոշվում է ոչ միայն Արցախի, այլև Հայաստանի լինել - չլինելու հարցը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է․ Հայաստանում իշխանություններն ու նրանց մերձակա շրջանակները տարբեր կեղծ օրակարգերով ամեն ինչ անում են, որ Արցախի հարցը, այդ թվում՝ Բերձորի միջանցքի շրջափակման թեման հնարավորինս քիչ շրջանառվի, քիչ քննարկվի: Սակայն, ինչպես քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանն է նշում, Արցախում հիմա որոշվում է ոչ միայն Արցախի, այլև Հայաստանի լինել-չլինելու հարցը:

«Եթե ԱՀ-ն, այնուամենայնիվ, դիմադրեց, հույս կլինի, որ ՀՀ-ում էլ ինչ-որ գործընթացներ կլինեն, և այդ դիմադրությունը կհասնի իր տրամաբանական ավարտին: Բայց եթե չեղավ, վստահեցնում եմ, որ 2020-ի աղետալի պատերազմը մեզ պարզապես շատ փոքր էպիզոդ է թվալու»,«Փաստի» հետ զրույցում ասում է քաղաքագետը՝ հավելելով, որ երբ Նիկոլ Փաշինյանը հունվարի 10-ին Ադրբեջանի նախագահի հետ սինխրոն ասուլիս տվեց, այն ոչ այնքան Արցախի մասին էր, որքան Հայաստանի Հանրապետության ապագայի: Անդրադառնալով այն փաստին, որ Արցախի հարցում ամեն ինչ միայն հումանիտար խնդրի հարթություն է իջեցվել այս իշխանությունների կողմից՝ նա նկատեց. «Արցախի նկատմամբ այնպիսի վերաբերմունք են ցուցաբերում, ինչպես, օրինակ՝ Սփյուռքում գտնվող ցանկացած գաղթօջախի:

Միայն մի տարբերություն կա. ըստ իրենց, Արցախն ավելի վատն է, քան, օրինակ՝ Մարսելի գաղթօջախը, որովհետև այլ հավասար պայմաններում, իրենց պատկերացմամբ, Մարսելից մեզ գումար են ուղարկում, իսկ այստեղ «խեղճ Նիկոլը» ստիպված է ինքն Արցախին գումար ուղարկել: Իրենց ընկալումներով Արցախն առավելագույնը հայերի գաղթօջախ է՝ Ադրբեջանի տարածքում»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ