04 02 2023

Հրդեհի դեպքից երկու շաբաթ առաջ սպան աշխատանքից ազատման դիմում էր գրել. «Ժողովուրդ»

Հրդեհի դեպքից երկու շաբաթ առաջ սպան աշխատանքից ազատման դիմում էր գրել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Հունվարի 19-ին Ազատ գյուղում տեղի ունեցած հրդեհի հետեւանքով մահացած զինծառայողների քրեական վարույթով ուշագրավ հանգամանքներ են ի հայտ գալիս:

Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ ողբերգական դեպքից 2 շաբաթ առաջ սպա Ե. Հ.-ն զեկուցագիր է գրել, որ ցանկանում է ազատվել աշխատանքից կամ, ինչպես ընդունված է ասել, զորացրվել։ Ինչո՞ւ է նա այս քայլին գնացել զորամասում ռազմական ոստիկանության ստուգումներից հետո, ի՞նչ է կատարվել, առհասարակ, կացարանի ներսում. հուսանք՝ այս հարցերի պատասխանը կստանանք քննության ընթացքում, երբ խոսի սպան: 

Նշենք, որ Armlur.am-ը գրել էր՝ 15 զինվորներին կյանքից զրկելու գործով սպայի պաշտպանը ներգրավվել է գործին. ՀՀ քննչական կոմիտեի քննիչները հերթական անգամ հարցաքննության են կանչել սպային, սակայն սպան հրաժարվել է ցուցմունք տալ: Նշենք, որ սպան բանավոր ցուցմունք էր տվել, պատմել էր, որ կրակը թեժացնելու համար է բենզին լցրել, իրեն մեղավոր է համարում, եւ կարող են իրեն դատել, սակայն երկրորդ անգամ հրաժարվել է ցուցմունք տալ. անգամ պաշտպանի ներկայությամբ է նա հրաժարվել ցուցմունք տալ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ