«Հրապարակ» թերթը գրում է. « ՔՊ-ում ՄԻՊ թեկնածուի ընտրության հարցի վերաբերյալ երեկ մինչեւ ուշ երեկո նիստ չէին հրավիրել եւ թեկնածուի հարցը չէին քննարկել: Ավելին՝ ՔՊ-ական պատգամավորները գաղափար անգամ չունեին, թե իրենց խմբակցությունն ում է ներկայացնելու ՄԻՊ թեկնածուի պաշտոնում, մինչդեռ երեկ վերջնաժամկետն էր: Օրվա ավարտին պարզ դարձավ,որ իշխող ուժը թեկնածու չի ներկայացրել ԱԺ պատկան հանձնաժողովին:
Ի դեպ, թեկնածու չեն առաջադրել նաեւ ընդդիմադիր երկու խմբակցությունները: ԱԺ կանոնակարգ օրենքը սահմանում է՝ եթե սահմանված ժամկետում Ազգային ժողովի իրավասու մշտական հանձնաժողովին թեկնածու չի առաջադրվում, ապա դրանից հետո՝ տասնօրյա ժամկետում, համապատասխան պաշտոնում կարող են առաջադրվել թեկնածուներ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը