«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ «Քաղպայմանագիր» խմբակցության վերջին նիստի ընթացքում Ալեն Սիմոնյանի երբեմնի պրոտեժե, ճամբարափոխ Հայկ Կոնջորյանի պահվածքը քննարկման թեմա է դարձել խմբակցությունում:
Պատգամավորները զարմացել են Կոնջորյանի պահվածքից, որը, նրանց պատմելով, դուրս է եկել Ալեն Սիմոնյանի դեմ եւ նրան մեղադրել, որ յուրայիններին է պարգեւավճար բաժանում, քաղցր աչքով նայում եւ այլն:
ՔՊ-ականներն ասում են` օձը տաքացնողին է կծում, եւ կարծում են` արդար է, որ Ալեն Սիմոնյանի միջնորդությամբ ՔՊ տեղափոխված, ապա խմբակցության ղեկավարի բարձր պաշտոնին կարգված Կոնջորյանը հերթական անգամ «ճամբար» է փոխում: Նրանք ասում են` մարդը, որ քավորին դավաճանեց, ինչո՞ւ չպետք է Ալեն Սիմոնյանին «քցի»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը