31 01 2023

Անասնաբույժ Արզաքանցյանն իր ծառայություններն է առաջարկում ոչ միայն Փաշինյանին․ «Իրավունք»

Անասնաբույժ Արզաքանցյանն իր ծառայություններն է առաջարկում ոչ միայն Փաշինյանին․ «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է. «Ես անասնաբույժ եմ, օգնության կարիք լինի, խնդրեմ»,-ահա այսպիսի արտահայտություն արեց «Ուժը հայրենյաց» կուսակցության նախագահ Տիգրան Արզաքանցյանը Եռաբլուրում՝ դիմելով լրագրողներին, ով մինչ այժմ իր աջակցությունն ու օգնություն է հայտնում, ինչպես ինքն է ասում, լրագրողների նախկին «կոլեգյալ» (նկատի ունի կոլեգա) Նիկոլ Փաշինյանին՝ այսպես կոչված, իշխանամետ արտախորհրդարանական ուժերի ձեւաչափում:

Այսքանից հետո՝ անգլիացի գրող Ջորջ Օրուելի «Անասնաֆերման» հավանաբար չկարդացած Տիգրան Արզաքանցյանին կա՛մ Նիկոլ Փաշինյանը, կա՛մ իր հետ նստող ու ելնող արտախորհրդարանական ուժերի ղեկավարները թերեւս պետք է որոշակի ճշտումներ անեն, թե՝ որպես անասնաբույժ, գալիս է իրենց հետ հանդիպումների, որ ինչ անի: Եվ, ի վերջո, ո՞ւմ է էշի տեղ դրել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ