«Ուժը Հայրենյաց» կուսակցության նախագահ Տիգրան Արզաքանցյանը ՌԴ կատարած այցի ժամանակ հանդիպում է ունեցել Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի հետ։
Կուսակցությունից հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվեցին Ռուսաստանում մշտապես կամ ժամանակավորապես բնակվող կամ աշխատող մեր հայրենակիցների իրավունքների պաշտպանության հարցերն ու նրանց հուզող խնդիրները:
Զրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց նաև Հայկական հարցի ու Հայաստանի անվտանգային համակարգին։ Կարևորվեց ներդրումային դաշտի ակտիվությունն ու հետագա համագործակցությունների խթանումը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը