31 01 2023

Ռուբեն Վարդանյանի այցը համայնքներ հակասական տրամադրություններ է առաջացրել արցախցիների շրջանում. «Հրապարակ»

Ռուբեն Վարդանյանի այցը համայնքներ հակասական տրամադրություններ է առաջացրել արցախցիների շրջանում. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը վերջին օրերին շրջայց է կատարում Արցախի համայնքներով, պատմում են, որ պետնախարարի այցը հակասական տրամադրություններ է առաջացրել արցախցիների շրջանում։

Մի կողմից, Վարդանյանը հուսադրել է նրանց՝ ասելով, որ բլոկադայի հետեւանքով առաջացած բարդ իրավիճակը, ըստ ամենայնի, կձգվի մինչեւ մարտ-ապրիլ, երբ սկսվի ձնհալը, եւ ջրի ու հոսանքի խնդիր այլեւս չի լինի։ Մյուս կողմից, ահաբեկել է մարդկանց՝ չբացառելով այդ շրջանում ռազմական բախումը։ Վարդանյանն ասել է, որ եթե մինչեւ ապրիլ դիմանանք, ապա դրանից հետո ավելի թեթեւ է լինելու, իսկ երբ հետաքրքրվել են Ադրբեջանի կողմից ռազմական հարձակման մասին, պետնախարարը ոչինչ չի բացառել՝ ասելով, որ պետք է պայքարել, թե ինչպես՝ չի մանրամասնել։ 

Փոխարենը կիրակի օրը ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը կրկին արցախցիների հետ փակ հանդիպման ժամանակ հեռահար հակադրվել է պետնախարարին՝ ասելով, որ չնայած Արցախում այս պահին ավելի շատ զենք կա, քան Հայաստանում, բայց պետք է հնարավորինս խուսափել պատերազմից եւ գնալ Ադրբեջանի հետ երկխոսելու ճանապարհով, հակառակ դեպքում պատերազմը կլինի Արցախի ու արցախցիների վերջը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ