18 01 2023

Մեր պատվիրակությունը մարտական տրամադրված կգնա ԵԽԽՎ հերթական նստաշրջանին․ «Հրապարակ»

Մեր պատվիրակությունը մարտական տրամադրված կգնա ԵԽԽՎ հերթական նստաշրջանին․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Հունվարի 22-28-ը Ստրասբուրգում կմեկնարկի ԵԽԽՎ հերթական նստաշրջանը, որին մասնակցելու է հայաստանյան պատվիրակությունը՝ ողջ կազմով։ Վեհաժողովի հունվարյան նստաշրջանում քննարկվելու է նաեւ Լաչինի միջանցքի հարցը։

Հայաստանյան պատվիրակությունը, մեզ հասած տեղեկություններով, բավականին մարտական է տրամադրված, եւ փորձելու են պարտադրել, որ ԵԽԽՎ-ում Ադրբեջանի նկատմամբ սանկցիաների բանաձեւ ընդունվի` կառույցը չսահմանափակվի ավանդական, հերթապահ, ոչինչ չտվող հայտարարությամբ։ Կհաջողվի՞ արդյոք մեր պատվիրակությանը, դժվար է ասել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ