18 01 2023

ԱԳՆ-ից աղմկոտ անցյալ ունեցող դիվանագետ է գործուղվել խորհրդարան․ «Հրապարակ»

ԱԳՆ-ից աղմկոտ անցյալ ունեցող դիվանագետ է գործուղվել խորհրդարան․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Ալեն Սիմոնյանն արարողակարգի վարչության պետ է նշանակել Ալեքսանդր Մխիթարյանին, որն ԱԺ է գործուղվել ԱԳՆ-ից։ Նա նշանակվել է 3 ամսով․ «2023 թ. հունվարի 11-ից, 3 ամիս ժամկետով, ՀՀ ԱԳՆ-ից գործուղված Ալեքսանդր Մխիթարյանին նշանակել ՀՀ ԱԺ աշխատակազմի արարողակարգի վարչության պետի պաշտոնում»։ Նա փոխարինել է նախկին պետ Հակոբ Հաջի-Հակոբյանին` ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանի աներոջը:

Վերջին շրջանում մամուլ սպրդեցին Հաջի-Հակոբյանի դատվածության մասին լուրեր, որ նա 2013-ին, երբ ՀՀ ԱԳՆ հյուպատոսական վարչության պետն էր, կաշառք վերցնելու կասկածանքով (գումարի դիմաց կեղծ վիզաներ տրամադրելու) դատապարտվել է 2 տարվա ազատազրկման: Գուցե այս ազատման պատճառը հենց Հաջի-Հակոբյանի քրեական անցյալն է, սակայն Մխիթարյանն էլ պակաս աղմկոտ անցյալ չունի»: 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ