16 12 2022

Ինչպես է ՀՀ նախագահն արձագանքում Լաչինի միջանցքը փակելու դեպքին․ «Ժողովուրդ»

Ինչպես է ՀՀ նախագահն արձագանքում Լաչինի միջանցքը փակելու դեպքին․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Ստեփանակերտ-Գորիս միջպետական մայրուղին փակ է արդեն 5 օր։ Արցախը հումանիտար աղետի շեմին է: «Ժողովուրդ» օրաթերթը դիմել է ՀՀ նախագահի աշխատակազմ՝ փորձելով հասկանալ, թե ինչ է մտածում ստեղծված իրավիճակի վերաբերյալ Վահագն Խաչատուրյանը:

ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից ստացել ենք պատասխան, որը ներկայացնում ենք ստորեւ. «Հանրապետության նախագահի դիրքորոշումները կամ մոտեցումները որեւէ հարցի վերաբերյալ անհրաժեշտության դեպքում հրապարակվում են նախագահի պաշտոնական կայքում եւ սոցիալական հարթակների պաշտոնական օգտահաշիվներում: Լաչինի հումանիտար միջանցքի անխափան գործունեությունը պետք է իրականացվի՝ համաձայն 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության:

Միջանցքի ապաշրջափակումը եւ գազամատակարարման վերականգնումը կենսական անհրաժեշտություն է Արցախի բնակչության համար, որը կանգնած է հումանիտար լրջագույն ճգնաժամի վտանգի առաջ», – ասված է պատասխանում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ