07 12 2022

Նիկոլ Փաշինյանը խաբել է․ մաս 149. «Ժողովուրդ»

Նիկոլ Փաշինյանը խաբել է․ մաս 149. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Դոլարային արտահայտությամբ՝ Հայաստանի պետական պարտքը հատել է 10 միլիարդի շեմը։ Նոյեմբերի սկզբի դրությամբ պարտքը կազմել է 10 մլրդ 63 մլն դոլար։ Այլ պարագայում Նիկոլ Փաշինյանը կասեր՝ սա պատմական ռեկորդ է։ «Ժողովուրդ» օրաթերթը նկատում է՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որը նախկինում դեմ էր պարտք վերցնելուն, եկավ ու սկսեց պետական պարտքն ավելի մեծ տեմպերով ավելացնել։ Նախկինում ասում էր՝ պարտքը վատ բան է, հիմա ասում է՝ դրանով դպրոցներ ու մանկապարտեզներ, ճանապարհներ ու շենքեր ենք կառուցում։ Նիկոլ Փաշինյանը նախկինում դեմ էր պարտք վերցնելուն, հիմա արդարացնում է։ 168.am-ը հաշվարկել է եւ նկատում է, որ միայն այս տարվա ընթացքում պետական պարտքի գինը բարձրացել է 1,3 տոկոսային կետով։ Եթե տարվա սկզբին պարտքի միջին կշռված տոկոսադրույքը 4,7 էր, հիմա դարձել է 6 տոկոս։ Սա պարտքի չափազանց կտրուկ թանկացում է, որը տեղի է ունեցել ընդամենը 10 ամսվա ընթացքում։

«Արտաքին վարկերի միջին կշռված տոկոսադրույքն այս տարի բարձրացել է 1,1 տոկոսային կետով, գրեթե կրկնապատկվել է. տարեսկզբին ընդամենը 1,5 տոկոս էր, հիմա դարձել է 2,6 տոկոս։ Կանխատեսվում է, որ մինչեւ տարեվերջ է՛լ ավելի կբարձրանա, ֆինանսների նախարարի գնահատումներով՝ կհասնի ընդհուպ 2,9 տոկոսի։ Բայց դրանով էլ արտաքին պարտքի թանկացումը կանգ չի առնի։ Հաջորդ տարվա համար կանխատեսվում է, որ այն կկազմի 4,1 տոկոս՝ այս տարի սպասվող 2,9-ի փոխարեն։ Պատկերացնում եք, 2 տարում 1,5 տոկոսից արտաքին պարտքի գինը կհասնի 4,1 տոկոսի», – նկատում է լրատվամիջոցը: Այսինքն՝ հերթական անգամ ականատես ենք լինում մի իրավիճակի, երբ ընդդիմադիր եւ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տեսակետները միմյանցից տարբերվում են, եւ նա այժմ արդարացնում է մի բան, որը նախկինում դատապարտում էր»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ