«Իրավունք» թերթը գրում է. «Երեւանի ավագանին 31 կողմ, 5 դեմ եւ 4 ձեռնպահ ձայներով Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Տիչինայի փողոցի համար 320 հասցեի նոր կառուցվող թաղամասն անվանակոչեց, ո՛չ ավել, ո՛չ պակաս, «Դեֆանս Հաուզինգ»:
Թե ինչո՞ւ այդպես, Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի կազմակերպական վարչության պետ Արմինե Վարդանյանը տվեց «դարակազմիկ» պատասխան` նշելով, որ ներդրողները ֆրանսիացի են: «Սա ոնց որ հայ-ֆրանսիական բարեկամություն եւ այլն :Ինչ-որ տեղ սիրաշահելու տարբերակ է, եւ թաղամասը նման է Ֆրանսիայի թաղամասին»,-ասաց Վարդանյանը:
Իրավիճակի ախտորոշումը տվեց հոգեբան, Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Նաիրա Խառատյանը. «Այսպես մենք նախադեպ ենք ստեղծում՝ հետագայում ցանկացած մունգու-յունգու ցեղի ներդրում իրենց անունով կոչելու»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը