11 10 2022

Նման ձևով ռազմարդյունաբերություն զարգացնել ուղղակի հնարավոր չէ․ «Փաստ»

Նման ձևով ռազմարդյունաբերություն զարգացնել ուղղակի հնարավոր չէ․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Օրեր առաջ տեղեկացրել էինք, որ ռազմարդյունաբերական համալիրում լուրջ դժգոհություններ կան կառավարությունից, մասնավորաբար տեղական ռազմարդյունաբերության նախագծերը չեն ֆինանսավորվում: Տնտեսագետ Կարեն Ադոնցը կարծում է, որ նման ձևով ռազմարդյունաբերություն զարգացնել ուղղակի հնարավոր չէ:

«Պատերազմը պետք է ճշգրիտ վարել ու մեր լեռնային պայմաններում մեզ առավել շատ ԱԹՍ-ներ են պետք: Կիրառելի ռազմամթերքի վրա պետք է կենտրոնանալ, հետևաբար, մեզ պետք են համապատասխան տեխնոլոգիաներ, մասնագետներ ու ոլորտներ: Բայց այն ձևով, որով հիմա առաջնորդվում ենք, ճիշտ արտադրություն չի կարող լինել:

Հնարավոր չէ գործարան դնել ու ասել՝ դե, մեզ համար հրանոթներ արտադրեք: Արտադրությունները պետք է կայացած լինեն, ինչը ժամանակ, նաև շուկա է պահանջում: Տեխնոլոգիական ցիկլերն անցնելը պարտադիր է: Պետք է սկսենք ներքևից ու, այո, կայացնենք այդ ընկերությունները, ինչի համար պետք է լինի պետական քաղաքականություն: Այլ տարբերակ չկա:

Մի տարբերակ, չնայած, կա, այն է, որ աշխարհը պետք է մեզ զենք մատակարարի, բայց նույն արևմտյան աշխարհն ունի շահեր, որոնք ինչ-որ առումով համընկնում են թուրքական շահերի հետ: Կան բազմաթիվ հարցեր, որոնք թույլ չեն տալիս նման քաղաքականություն վարել ու սպասել աշխարհի մատակարարումներին: Մենք պետք է մերն ունենանք:

Մենք մեր զինվորների կյանքի, առողջության, խիզախության շնորհիվ ենք պաշտպանում մեր սահմանները: Այդ պաշտպանությունը չի իրականացվում տեխնոլոգիաների, լավ պլանավորման, կառավարման շնորհիվ: Նշվածների տոկոսը շատ փոքր է»,- «Փաստի» հետ զրույցում ասաց տնտեսագետը՝ հավելելով, որ բանակի համար ռազմամթերք պետք է արտադրել, ինչը կլինի մեր հենարանը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ