11 10 2022

Փաշինյանը փորձում է հասնել Արայիկ Հարությունյանի հրաժարականին․ «Հրապարակ»

Փաշինյանը փորձում է հասնել Արայիկ Հարությունյանի հրաժարականին․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Պրահայից վերադառնալուց հետո Նիկոլ Փաշինյանը երեկ Անվտանգության խորհրդի առաջին նիստն էր հրավիրել՝ ընդլայնված կազմով։ Բացի ԱԽ հիմնական անդամներից, հրավիրված էին ՀՀ նախագահը, կառավարության աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը։

Ուշագրավ է, որ նախօրեին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարել էր, թե գալիս է Հայաստան՝ պաշտոնական շրջանակներին հանդիպելու։ Կարող էին նիստը մեկ օր ուշ հրավիրել, որ Արցախի նախագահը մասնակցեր։ Մեկ տարի առաջ ՀՀ ԱԽ նիստերին ոչ միայն ԱՀ նախագահն էր մասնակցում, այլեւ ԱԽ քարտուղար Վիտալի Բալասանյանը, երբեմն՝ այլ պաշտոնյաներ էլ։

Փաշինյանը, ըստ էության, փորձում է Ալիեւին համոզել, որ Հայաստանի համար Արցախի թեման փակված է։ Չի բացառվում, որ սա Ալիեւի ուղիղ պահանջն է, որ ոչ միայն Արցախ չմեկնեն, այլեւ Արցախի պաշտոնյաներին չընդունեն, համատեղ նիստեր չանեն։

Տեղեկություններ կան, որ Փաշինյանը փորձում է գլխատել Արցախի իշխանությունը, հասնել Հարությունյանի հրաժարականին, որ հետո հնարավոր չլինի նախագահ ընտրել, եւ պետական կառույցները պարալիզացվեն, Արցախը դառնա անգլուխ մարմին։ Պատահական չէ, որ օրերս Ստեփանակերտում տեղի ունեցած ակցիաների կազմակերպիչներից մեկը ՀՀ իշխանությունների հետ կապեր ունեցող Տիգրան Պետրոսյանն էր»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ