15 09 2022

Նիկոլ Փաշինյանը խաբել է․ մաս 91․ «Ժողովուրդ»

Նիկոլ Փաշինյանը խաբել է․ մաս 91․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․

««Ես վերցրել եմ պատասխանատվություն՝ գնալու ծանր որոշումների՝ հանուն խաղաղության, բայց դրանք չեն նշանակում Հայաստանի Հանրապետության պետական շահերին հակասող որոշումներ: Այդ որոշումներին պիտի գնանք՝ երաշխավորելու Հայաստանի Հանրապետության անվտանգությունը, տեւական կայունությունը, խաղաղությունը»,- այս խոսքերը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է երեկ Ազգային ժողովում: Այսպիսի հայտարարություններ 2020 թվականի նոյեմբերի իննից հետո բազմիցս ենք լսել, եւ նա ոչ մեկ անգամ հայտարարել էր, թե ցանկացած որոշում արվում է նրա համար, որ սահմաններն ամուր լինեն:

Օրինակ՝ 2020 թվականի նոյեմբերի 22-ին Երեւանում Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հանդիպել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին եւ, պաշտոնական հաղորդագրության համաձայն, քննարկել առաջիկա անելիքները: Փաշինյանն իր խոսքում ասել էր. «Պետք է կենտրոնացնենք ուժերն Արցախում բնականոն կյանքը վերականգնելու, մեր հայրենակիցների վերադարձն ապահովելու եւ անհրաժեշտ պայմաններ ստեղծելու համար»: Այս հայտարարությունից երկու տարի անց ոչ միայն Արցախում բնականոն կյանքը չի ավերականգնվել, այլեւ Հայաստանի ապագան է հարցականի տակ. սա նշանակում է, որ նա հերթական անգամ խաբել է ՀՀ հպարտ եւ արժանապատիվ քաղաքացիներին»:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի՝ 15․ 09.22թ համարում։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ