«Հրապարակ» թերթը գրում է. «ՔՊ 3 պատգամավոր՝ Վլադիմիր Վարդանյանը, Արփի Դավոյանը, Ալխաս Ղազարյանը, «ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքում փոփոխությունների նախագիծ են ներկայացրել։ Առաջարկում են, որ ԱԺ պատգամավորները երդվելուց հետո նաև ստորագրեն երդման տեքստի տակ։
«Առաջարկը նպատակ ունի հրապարակային տրված հանդիսավոր երդմամբ անձանց մոտ ավելացնել իրենց պաշտոնով պայմանավորված պատասխանատվության գիտակցումը: Հանրությանը տրված երդումն ապագայում կծառայի որպես բարեխիղճ, օրինական և պատասխանատու վարքագծի կարևոր բաղադրիչ»,- հիմնավորել են պատգամավորները։ Ինչպես ասում են՝ բոլոր երգերը երգել են, մնացել էր «Սարի սմբուլ»-ը` հետպատերազմական Հայաստանում սա «ամենապահանջված» փոփոխությունն է, որ պետք է կյանքի կոչվի, և, փաստորեն, երդման տակ ստորագրության բացակայությունն էր խանգարում, որ մեր երկիրը զարգանար, ու կյանքը նորմալանար»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը