«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Վարչապետ ընտրվելու 100 օրվա կապակցությամբ՝ 2018 թվականի օգոստոսի 17-ին՝ Հանրապետության հրապարակում ելույթ ունենալիս, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հպարտորեն հայտարարում էր, թե հեղափոխությունից հետո տնտեսական ցնցումներ չեն եղել: «Մեր հեղափոխությունը բացառիկ է նաեւ այն պատճառով, որ մեր հեղափոխությանը չհետեւեց տնտեսական անկում, ընդհակառակը՝ հեղափոխությունից հետո արձանագրվում են տնտեսական ակտիվության բավականին բարձր ցուցանիշներ:
Հունիս ամիսը հետհեղափոխական առաջին ամիսն է, գրանցվել է 9.6 տոկոս տնտեսական ակտիվության ցուցանիշ, իսկ տարվա տնտեսական ակտիվության ցուցանիշը 8.9 տոկոս է, եւ կան բոլոր հիմքերը՝ պնդելու, որ Հայաստանի Հանրապետությունում տնտեսական ակտիվության ցուցանիշը շարունակելու է աճ ապրել»: Իսկ ի՞նչ պատկեր ունենք այժմ: Տնտեսական ակտիվության ցուցանիշը հնարավոր եղավ բարձր պահել միայն 2019 թվականին, սակայն այժմ պատկերն այլ է: 2020 թվականին, 2019-ի հետ համեմատ, Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշը անկում է ապրել 7,5 տոկոսով: 2020-ին, 2019 թվականի համեմատ, Հայաստանից արտահանումը կրճատվել է 3,9 տոկոսով, իսկ ներմուծումը անկում է ապրել 17,7 տոկոսով։
2021 թվականը, չնայած տնտեսական աճի ավելի մեծ խոստումներին եւ հայտարարություններին, Հայաստանը փակել է 5,8 տոկոս տնտեսական ակտիվության ցուցանիշով: Ստացվում է՝ հերթական անգամ Նիկոլ Փաշինյանն արել է հայտարարություններ, որոնք իրականություն չեն դարձել, եւ դրանով նա խաբել է ՀՀ Հպարտ եւ արժանապատիվ քաղաքացիներին:
Ամբողջական հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը