25 08 2022

Մոսկվան ձեռքերը չի լվացել. «Փաստ»

Մոսկվան ձեռքերը չի լվացել. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է․ Վերջին շրջանում գնալով ավելի ու ավելի անթաքույց են դառնում Ռուսաստանի դժգոհությունները Հայաստանից, իսկ ավելի ստույգ՝ գործող իշխանություններից: Ավելին, ռուսաստանյան լրատվամիջոցներում բարձրացվում են հռետորական հարցադրումներ, ասենք՝ «ինչո՞ւ է Հայաստանը լցնում Ռուսաստանի բաժակը» կարգի: Նույնիսկ կան որոշ նկատառումներ, թե «Ռուսաստանի քաղաքական «կուլիսներն» ի վերջո կարող են ամենաանսպասելի որոշումներ ընդունել»:

Այս առումով «Փաստին» ուշագրավ տեղեկություններ են հասել: Մասնավորաբար, մեր տեղեկություններով՝ վերջին մի քանի շաբաթների ընթացքում ռուսական քաղաքական շրջանակներում ակտիվորեն քննարկում են ՀՀ-ում սպասվող առաջիկա քաղաքական «ռասկլադի» հարցը։ Դիվանագիտական մեր աղբյուրների փոխանցմամբ, սա խոսում է այն մասին, որ Մոսկվան վերջնականապես ձեռքերը չի լվացել հայաստանյան քաղաքական գործընթացներից և չի պատրաստվում հեշտությամբ թուլացնել դիրքերը։

Թերթի տեղեկություններով, հիմնական քննարկվող թեման այն է, թե որ քաղաքական ուժի վրա հենվելով և ինչ քաղաքական համախմբման արդյունքում է հնարավոր ՀՀ քաղաքական օրակարգում հստակ քայլեր իրականացնել։ Մասնավորաբար, մեր մոսկովյան աղբյուրը փոխանցում է, որ ներկայումս քննարկվում է դաշտում գոյություն ունեցող ուժերի և անձանց մասնակցությամբ միասնական ճակատ ստեղծելու տարբերակը։ Նշվում է նաև, որ այս գործընթացներից անմասն չեն նաև Ռուսաստանի հայ մեծահարուստները, որոնք նույնպես պատրաստվում են ունենալ կոնկրետ ներգրավվածություն։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ