«Հրապարակ»-ը գրում է․ «Սուրմալու»-ում տեղի ունեցած ողբերգական դեպքի ժամանակ, ըստ որոշ տեղեկությունների, Նիկոլ Փաշինյանը գտնվել է Սեւանի կառավարական առանձնատանը, որտեղ ընտանիքի հետ նշել են Խաղողօրհնեքը: Դրանով էր պայմանավորված այն, որ նա միայն մեկ օր անց՝ երեկ առավոտյան այցելեց դեպքի վայր։ Իսկ դեպքից անմիջապես հետո նրա փոխարեն «Սուրմալու» էր գնացել Ալեն Սիմոնյանը:
Ի դեպ, պատերազմից 2 տարի անց էլ Փաշինյանի գրաֆիկում փոփոխություններ չկան, նա շաբաթ-կիրակիները, որպես կանոն, անցկացնում է Սեւանի կառավարական ամառանոցում, տոն կամ սգո օրերին առավոտ կանուխ է այցելում հանրային վայրեր, որ պատահական քաղաքացիների չհանդիպի: Երեկ էլ «Սուրմալու» այցելել էր առավոտվա մթնշաղին, երբ քաղաքացիներ քիչ կային: Թեեւ, ամեն դեպքում, մշտապես շրջապատված է տասնյակ թիկնապահներով»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը