«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
Նախքան Հայաստանն աշխարհին կներկայանար ու կզարմացներ Դիլիջանի միջազգային դպրոցով, ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը 2013-ի հոկտեմբերի 19-ին Ազգային ժողովի ամբիոնից ի լուր աշխարհի օրվա իշխանությանը՝ Հանրապետականին, հռետորական հարց էր տալիս. «Ինչո՞ւ է իշխանությունն ափալ-թափալ շահել Ռուբեն Վարդանյանի սիրտը: Դպրոցի համար օրենքի նման նախագիծ ընդունելով՝ փաստացի կանաչ լույս եք վառում «գցողների» համար։
Իսկ այդ օրինագծի շրջանակներում գործարարին հարկային ու մաքսային արտոնություններ տրամադրելու վերաբերյալ իշխանության ներկայացուցիչների արած մեկնաբանություններն ու ունեցած ելույթները գոնե ինձ ստիպում են մտածել, որ այս նախագիծն ուղղակի առնչություն ունի վերջերս ծագած ու բոլորիդ լավ հայտնի օվշորային սկանդալի հետ»։ 2018-ին, սակայն, արդեն վարչապետի աթոռը զբաղեցնող Փաշինյանն ուրախ էր, որ «Հայաստանում Դիլիջանի միջազգային դպրոցի նման դպրոց կա»: Իշխանափոխությունից անմիջապես հետո՝ 2018-ի մայիսի 26-ին, հայտարարում էր. «Սա ապագա Հայաստանի խորհրդանիշն է, որը լինելու է սիրո եւ համերաշխության, բարձր մակարդակի կրթություն ապահովող պետություն: Գյումրիից մեկնարկած քայլերի ընթացքում ես անցել եմ այստեղով, տխուր էի՝ տեսնելով այս վայրի եւ շրջապատող տարածքների տարբերությունը:
Բայց հիմա հասկացա, որ այս դպրոցը կարող է լինել ոգեշնչանքի, էնտուզիազմի, լավատեսության կենտրոն Դիլիջանի բնակիչների կամ նրանց համար, ովքեր կանցնեն այստեղով»։ Փաշինյանի՝ այս անգամ միջազգային կրթական ծրագրի ու դիլիջանյան դպրոցի մասին արած հակասական հերթական հայտարարությունը, փաստորեն, սուտ է եղել:
Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը