«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Պատմությունը վերջից սկսենք. երկնքից երեք խնձոր ընկավ՝ խաղաղության քարոզ անողի, դա լսողի, մեկն էլ 1990-ականների արցախյան ազատամարտի հաղթանակը կասկածի տակ դնող ՔՊ-ական պատգամավոր Արսեն Թորոսյանի գլխին:
Իսկ պատմությունն այն մասին է, որ «խաղաղության» քարոզ-խնձորները 44-օրյա պատերազմից հետո ամեն օր ու ժամ են տեղում ու, որպես արգելված, բայց քաղցր պտուղ, մատուցվում հայ հասարակությանը, որի մի հատվածը, խնձոր-քարոզի անուշահոտությանն ու քաղցրահամությանը խաբվելով, այն ուտում ու սկսում է մտածել, թե մեր վայ-հարեւանների հետ կարող ենք խաղաղ ապրել, «ջան ասել, ջան լսել»:
Ու վերջապես նա մի մարդ է, որի «դարակազմիկ» մտքերն այս օրերին ողողել են ադրբեջանական լրատվամիջոցները, թե «հայ պատգամավորը խոստովանում է՝ 30 տարի առաջ սխալվել են»:
Ադրբեջանցիները երեւի բավական խանդավառ կերպով իրենց հարկի տակ կընդունեն նույն մտքերն ու գաղափարները կրող, կիսող ու պրոպագանդող Թորոսյանին, որ պատերազմին երեւի միայն Ստեփանակերտի ապաստարաններից է հետեւել: Իսկ եթե «Բայրաքթարի» ձայնը սղոցեր նրա ականջները, ու նա զգար արկի հարվածից մի քանի մետր շպրտվելու «ադրենալինը», հայտարարություններում գուցե դույզն-ինչ համեստ լիներ:
Թեեւ մանկական դագաղների մասին խանդավառ հայտարարող մարդուց ի՞նչ սպասել»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը