12 07 2022

Տնտեսությունը քանդող «քաղաքականություն». «Փաստ»

Տնտեսությունը քանդող «քաղաքականություն». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է․ Այս իշխանության քաղաքականությանը չի կարելի տնտեսական քաղաքականություն անվանել: Այս մասին «Փաստ» թերթի հետ զրույցում ասաց Աուդիտորների պալատի նախագահ Նաիրի Սարգսյանը: «Եթե, ամեն դեպքում, համարենք, որ սա քաղաքականություն է, ապա անունը կարող ենք դնել տնտեսությունը քանդող քաղաքականություն: Տնտեսական քաղաքականություն ասելով՝ պետք է հասկանայինք ինչպիսի հարկաբյուջետային, դրամավարկային քաղաքականություն են վարում, կամ՝ կառույցները փոխկապակցված են աշխատում, թե ամբողջությամբ անկախ: Վերջին դեպքերը ցույց տվեցին, որ միմյանցից անկախ են աշխատում:

Օրինակ՝ էկոնոմիկայի նախարարությունն իր ձախողումների մեջ կարող է մեղադրել ԿԲ-ին, ԿԲ-ն՝ նախարարությանը»,ասում է Սարգսյանը՝ հավելելով, որ հենց միայն «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքը վառ ապացույց է, որ տնտեսական քաղաքականությունը տապալում են:

«Եթե հարկային, ծախսային քաղաքականությունը չեն փոխում, եթե դատապարտյալների կեցավայրերի վերանորոգումը գերադասում են գործարաններ ստեղծելուց կամ զինվորների համար պաշտպանական բնագծերի կահավորումից, ի՞նչ քաղաքականության մասին կարող է խոսք լինել:

Պոպուլիստական հրապարակումներ են անում՝ ասելով, թե տնտեսությունն արդեն երկնիշ թվով է աճել՝ մի դեպքում՝ 10, 2 տոկոս, մյուս դեպքում՝ 13-ի է հասել: Ցուցանիշները բացառապես Երևանի ռեստորաններ ու հյուրանոցներ այցելած զբոսաշրջիկների՝ ծառայություններից օգտվելու հաշվին են: Մինչդեռ տնտեսական ակտիվության ցուցանիշի բաշխվածություն բնակչության շրջանում շարունակում ենք չունենալ, նրանց ծախսերն ավելանում են, եկամուտները՝ ոչ»,-ամփոփեց Աուդիտորների պալատի նախագահը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ