07 07 2022

Որ դեպքում լրագրողին կարող են զրկել հավատարմագրումից. հոդվածը փոխվել է. «Ժողովուրդ»

Որ դեպքում լրագրողին կարող են զրկել հավատարմագրումից. հոդվածը փոխվել է. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Դեռ մայիսի 17-ին ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանի, Վահագն Հովակիմյանի, Թագուհի Ղազարյանի, Սարգիս Խանդանյանի կողմից շրջանառության մեջ էր դրվել «Զանգվածային լրատվության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին նախագիծը:

Այդ նախագծով մասնավորապես ասվում էր, որ պետական հաստատություններում լրագրողների հավատարմագրումը կարող է դադարեցվել, եթե նրանք խախտեն կառույցի սահմանած կանոնները, սակայն կանոնները չկային սահմանված: Այս կանոնակարգումը բուռն դժգոհությունների տեղիք տվեց, քանի որ կարող էր դառնալ իշխանությունների համար մահակ, եւ իրենց համար ոչ սիրելի լրագրողներին զրկեին ԱԺ-ի հավատարմագրումից:

Այս առիթով ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը մեծ քննարկում էր կազմակերպել եւ պահանջներ հնչեցրել լրագրողների անունից: Նաեւ միջազգային հարթակներում էր բարձրաձայնել խնդիրը՝ անընդունելի եւ ոչ իրավաչափ համարելով այդ խստացումը: Պարզվում է՝ իշխանությունները նահանջել են ու փոխել իրենց իսկ բերած խստացումները:

Այժմ փոփոխված հոդվածը հետեւյալ տեսքն ունի. «Լրագրողի հավատարմագրումը կարող է դադարեցվել նրան հավատարմագրման ներկայացրած լրատվական գործունեություն իրականացնողի դիմումով կամ նրան հավատարմագրած պետական մարմնի կողմից: Ընդ որում, լրագրողին հավատարմագրած պետական մարմինը սեփական նախաձեռնությամբ հավատարմագրումը կարող է դադարեցնել միայն, եթե հավատարմագրման դադարեցման՝ նախատեսված կանոնների խախտման համար գրավոր նախազգուշացվելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում, լրագրողը կրկին խախտում է սույն հոդվածի 6-րդ մասով նախատեսված կանոնները»: Հավելենք, որ այս օրենքն արդեն ընդունվել է միայն իշխանական պատգամավորներով աշխատող ԱԺ-ում:

Ամբողջությամբ հոդվածը` օրաթերթի այսօրվա համարում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ