12 06 2024

Ոստիկանական գործողությունների պատճառով վնասվել է Alpha News-ի տեխնիկան

Ոստիկանական գործողությունների պատճառով վնասվել է Alpha News-ի տեխնիկան

AlphaNews․am-ը գրում է․ Ոստիկանական ուժերի ցուցարարաների նկատմամբ ուժի կիրառման պատճառով և հրմշտոցի արդյունքում, իրենց մասնագիտական գործունեությունը կատարելու ժամանակ, տուժել են AlphaNews-ի լրագրող Արփինե Բաղդասարյանը և օպերատոր Հովհաննես Հակոբյանը։ Ոստիկանների գործողությունների արդյունքում վնասվել է խմբագրության տեսախցիկը և այլ սարքեր, որոնց մի մասը կորել է:

Հավելենք, որ տուժել են այլ լրագրողներ, խափանվել է այլ լրատվամիջոցների աշխատանքը ևս, մասնավորապես՝ Mediahub.am և այլ։

Ազգային ժողովի շենքի մոտ գերլարված իրավիճակ է, ոստիկանների ու քաղաքացիների միջև բախումներ են սկսվել: Կան քաղաքացիներ, որոնք կորցրել են գիտակցությունը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ