07 07 2022

Սամվել Բաբայանն ու թիմը իշխանությունների դեմ դեմարշներ են անում. «Հրապարակ»

Սամվել Բաբայանն ու թիմը իշխանությունների դեմ դեմարշներ են անում. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախի ԱԽ նախկին քարտուղար Սամվել Բաբայանն ու թիմը վերջին շրջանում իշխանությունների դեմ դեմարշներ են անում․ որոշ նախաձեռնություններում միանում են ընդդիմությանը՝ փորձելով զիջումներ կորզել Արայիկ Հարությունյանից:

Արցախի մեր աղբյուրներն ասում են, որ Բաբայանին հաջողվել է հասնել որոշ բանի: Պետության հետ պայմանավորվածություն է ձեռք բերել բնակարանաշինության պետական ծրագրին մասնակցելու հարցում: Արտոնյալ պայմաններով փորձում է վարկ ստանալ եւ բնակարաններ կառուցել՝ հետագայում կրկին պետությանը վաճառելու, անտուն արցախցիներին բնակարանով ապահովելու համար: 

Անգամ տարածքներն են նշում․ մեկը՝ զագսի շենքին հարակից տարածքում, Ստեփանակերտի «տատի-պապիի» արձանի մոտակայքում, մյուսը նրա վաղեմի ընկեր՝ «ցեխավիկ» Էդոյի կիսակառույց շենքն է՝ Ստեփանակերտի կենտրոնական մասում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ