03 06 2022

Սևանա լճի մակարդակը չի բարձրացել. Փաշինյանը խաբել է. մաս 21․ «Ժողովուրդ»

Սևանա լճի մակարդակը չի բարձրացել. Փաշինյանը խաբել է. մաս 21․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. 2021 թվականի մայիսի 10-ին՝ Ազգային ժողովում վարչապետի ընտրության հատուկ նիստի ժամանակ, Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Սեւանա լճի մակարդակը վերջին 60 տարվա համար կհասնի ռեկորդային նիշի։ «Առաջիկայում սպասվում է թերեւս մեր ժամանակների ամենասենսացիոն նորություններից մեկը. 2021 թվականի հունիս-հուլիսին Սեւանա լճի մակարդակը կլինի ամենաբարձրը վերջին 60 տարվա ընթացքում։ Կեսկատակ-կեսլուրջ, այստեղ պետք է արձանագրել, որ սա ջրային ռեսուրսների բոլորովին նոր որակի կառավարման արդյունք է»,- նշել էր նա։

2021-ին, սակայն, նման պատմական ու ռեկորդային արդյունք չգրանցվեց: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Հիդրոօդերեւութաբանության եւ մոնիթորինգի կենտրոնի տնօրեն Լեւոն Ազիզյանն ասաց. «Դա կանխատեսվող ցուցանիշ էր, բայց մենք աննախադեպ հունիս ամիս ունեցանք, ու այդ ցուցանիշը, ցավոք սրտի, չգրանցվեց»: Ազիզյանի փոխանցմամբ՝ Սեւանա լճի ամենաբարձր մակարդակը գրանցվել է 2017-ի հունիս-հուլիս ու 2021-ի մայիս ամիսներին (1900.91 մ):


Նիկոլ Փաշինյանի հերթական սենսացիոն հայտարարություն-խոստումը, փաստորեն, ընդամենը քաղցր սուտ էր: Հիշեցնենք, որ դեռեւս 2020-ին Փաշինյանի կաբինետը քննարկման էր ներկայացրել «Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման, բնականոն զարգացման եւ օգտագործման միջոցառումների 2021 թվականի տարեկան ծրագրը», որի նպատակը Սեւանա լճի մակարդակի բարձրացումն էր: Ծրագրի ճակատագիրն այդպես էլ անհայտ մնաց, դե իսկ Սեւանա լճի մակարդակը, փաստորեն, չբարձրացավ, ու Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ խաբեց քաղաքացիներին:

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ