21 05 2022

Փաշինյանն իր իսկ լարած թակարդում է հայտնվել. «Հրապարակ»

Փաշինյանն իր իսկ լարած թակարդում է հայտնվել. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.«Նիկոլ Փաշինյանն իր իսկ լարած թակարդում է հայտնվել, նա գնդակի պես մի դարպասից մյուսն է շպրտվում։ Երեկ հայտնի դարձավ, որ մայիսի 22-ին կայցելի Բրյուսել, որտեղ ԵՄ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ հերթական հանդիպումն է կայանալու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ։

Հիշեցնենք, որ Փաշինյանը Բրյուսելում էր ապրիլի 4-5-ը։ Իշխանական առաջին դեմքերին մոտ կանգնած անձը մեզ հետ զրույցում նկատեց, որ Արեւմուտքի եւ Ռուսաստանի պահանջները մի քանի կետով համընկնում են, որոշ հարցերում` տարբերվում: Երկու կողմն էլ Փաշինյանից պահանջում է շուտափույթ կնքել չարաբաստիկ խաղաղության պայմանագիրը, ապաշրջափակել ճանապարհները եւ հնարավորություն տալ Ադրբեջանին ու Թուրքիային՝ Հայաստանի միջով ճանապարհ ունենալու: Սակայն մի էական տարբերությամբ` Արեւմուտքը պարտադրում է համաձայնել Ադրբեջանի պահանջներին եւ Արցախից հրաժարվել, թույլ տալ, որ հայերն ու ադրբեջանցիներն Արցախում համատեղ ապրեն, հետագայում՝ գուցե մի 15 տարուց այդ խնդրին անդրադառնալու հեռանկարով եւ պայմանով, որ Ռուսաստանը դուրս է մղվում տարածաշրջանից: Դրա դիմաց Արեւմուտքը խոստանում է ապահովել արցախցիների կյանքի իրավունքն ու Հայաստանի մնացած մասի տարածքային ամբողջականությունը: Իսկ Ռուսաստանը պնդում է` ստորագրել խաղաղության պայմանագիրը՝ առանց Արցախի կարգավիճակի:

Հայտարարում է, որ Արցախի խնդիրն այլեւս ձերը չէ, դուք ձեր հարաբերությունները կարգավորեք Ադրբեջանի հետ եւ ձեր բանակը վերականգնեք, ինչին պատրաստ է ամեն ինչով աջակցել: Ակնհայտ է, որ Արեւմուտքն այնքան մեծ ճնշում է գործադրում Փաշինյանի վրա ու ստիպում կատարել բրյուսելյան հանձնառությունները, որ Փաշինյանն այլեւս չի կարողանում մանեւրել, եւ մոտ է այն պահը, երբ պետք է հստակ ընտրություն կատարի Արեւմուտքի եւ ՌԴ-ի միջեւ: Տեսնենք, թե այս անգամ Բրյուսել կատարած այցին ՌԴ-ն ինչպես է արձագանքելու»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ