30 04 2022

Կառավարության կայքի ադմինին միայն Հարությունյանը «դոստուպ» ունի եւ անձամբ է զբաղվում իր փիառով․ «Հրապարակ»

Կառավարության կայքի ադմինին միայն Հարությունյանը «դոստուպ» ունի եւ անձամբ է զբաղվում իր փիառով․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Կառավարության պաշտոնական կայքից տպավորություն է ստեղծվում, թե երկրի թիվ 1 պաշտոնյան Արայիկ Հարությունյանն է՝ վարչապետի աշխատակազմի ղեկավարը, կամ էլ՝ կառավարությունում նա միակ աշխատող պաշտոնյան է․ ամբողջ կայքը ողողված է Արայիկ Հարությունյանի մասին լուրերով ու լուսանկարներով։

Երեկ, օրինակ, նրա գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել «Մանկական Եվրատեսիլ-2022» երգի մրցույթի նախապատրաստման եւ կազմակերպման հանձնաժողովի նիստը, քննարկվել է երգի մրցույթի նախապատրաստական աշխատանքների ընթացքը։ Իսկ 2 օր առաջ «Արայիկ Հարությունյանը ծանոթացել է Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի բարեկարգման աշխատանքներին», նախորդ օրը՝ «վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն ընդունել է ավստրալահայ բարերար Հերոս Դիլանչյանին», եւ այսպես շարունակ։ Արայիկ Հարությունյանի վարքը քննարկման առարկա է դարձել նույնիսկ ՔՊ-ում։

Այս առիթով կատակում են, թե, հավանաբար, կայքի ադմինին միայն Հարությունյանը «դոստուպ» ունի եւ անձամբ է զբաղվում իր փիառով»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ