23 04 2022

Նիկոլ Փաշինյանը «քաղպուտանկա» բառի՞ց է վիրավորվել․ «Հրապարակ»

Նիկոլ Փաշինյանը «քաղպուտանկա» բառի՞ց է վիրավորվել․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ Հետաքննիչներն այցելել են «Հրապարակի» մեկնաբան Էդիկ Անդրեասյանի տուն` տեղեկացրել են, որ նրա ստատուսների հետ կապված քրեական գործ են հարուցել, հետո նաեւ հարցաքննության են կանչել` «Ծանր վիրավորանք» հոդվածով: «Ինձ հարցնում է՝ ի՞նչ նկատի ունես էդ բառն ասելով (քաղպուտանկա): Ասում եմ՝ ոչ մի բառարանում էդ բառը չկա, ես դա ասելով նկատի ունեմ քաղաքական գործունեությունը: Երկրորդն էլ՝ «Նիկոլ» բառը ես գրել եմ փոքրատառ... նկատի ունեմ այն, որ ինքն իր քաղաքական գործունեությամբ նպաստել է նրան, որ թուրքերը մտնեն Անդրկովկաս: Ի վերջո, ես հրապարակախոս եմ, գրող եմ, մեկնաբան եմ, ինձ թույլ չեմ տա մարդուն անձնական վիրավորանք հասցնել: Ես մեղադրանքը չեմ ընդունել»,- ասում է Էդիկ Անդրեասյանը:


Այսինքն, ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանին կարելի է լրագրողների հասցեին ասել «վերբալ մարմնավաճառ», Նիկոլ Փաշինյանի հասցեին չի կարելի ասել «քաղպուտանկա»: Եւ որտեղից է հայտնի քննիչներին, որ Նիկոլ Փաշինյանն այդ բառից վիրավորվել է` նա դիմում չի գրել, նրան տուժող չեն ճանաչել: Բոլորի, այդ թվում միջազգային կառույցների կողմից քննադատված այդ հոդվածով նախաքննության մարմինն ինքն է որոշում, թե որն է վիրավորանք եւ «վիրավորվում է» պաշտոնյայի փոխարեն: Ինչ-որ տարօրինակ արդարադատություն է ստացվում` միակողմանի եւ խիստ սուբյեկտիվ:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ