23 04 2022

Համայնքների միավորման նոր նախագիծ է շրջանառության մեջ դրել․ «Ժողովուրդ»

Համայնքների միավորման նոր նախագիծ է շրջանառության մեջ դրել․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Նախկին իշխանություններին մերժող Հայաստանի ներկայիս կառավարությունը մտադիր է շարունակել համայնքների խոշորացման ծրագիրը: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը համայնքների միավորման նոր նախագիծ է շրջանառության մեջ դրել: Նախատեսվում է իրականացնել համայնքների միավորման 5 ծրագիր Արագածոտնի մարզի Թալին, Գեղարքունիքի մարզի Ճամբարակ, Լոռու մարզի Ալավերդի, Տաշիր, Սյունիքի մարզի Սիսիան համայնքային փնջերում: Այսինքն՝ առաջարկվող ծրագրերում ներգրավված են լինելու թվով 13 համայնք, 141 բնակավայր, որոնց միավորման արդյունքում ձեւավորվելու է թվով 5 համայնք:

Ըստ գործադիրի՝ 2018, 2019, 2021 թվականներին համայնքների միավորման թեմայով անցկացված հանրային քննարկումների ընթացքում բնակչության մեծամասնությունը հակված է եղել համայնքների միավորման «շրջանային» մոդելին, բայց դա՝ ըստ կառավարության, իսկ գյուղերում դժգոհ են, անգամ օրինակ են բերում 2016-17 թվականներին խոշորացած համայնքները եւ փաստում, որ ոչ մի օգուտ էլ չեն ունեցել։ Մեզ հայտնի դարձավ, որ Արագածոտնի մարզի Թալին համայնքի մեջ կներառվի 34, Գեղարքունիքի Ճամբարակում՝ 19, Լոռու մարզի Ալավերդիում՝ 28 բնակավայր: Տեղեկացնենք, որ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կողմից ֆինանսավորվող վարչատարածքային բարեփոխումների ծրագիրը մեկնարկել է 2015 թվականի օգոստոսից, նախատեսված է ավարտել այս տարվա հունիսի 30-ին: Ծրագրի ընդհանուր արժեքը 9.39 մլն դոլար է, որից 8.6 միլիոնը դրամաշնորհն է, իսկ 786 հազար դոլարը ներդրվելու է համայնքների կողմից»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ