«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ գրել էինք, որ Հայաստան ժամանած բրիտանացի պատգամավորները ՔՊ-ական պատգամավորների հետ անցած շաբաթ-կիրակի խորհրդավոր այց են կատարել Գորիս, բայց չեն հանդիպել Գորիսի համայնքային ղեկավարության հետ։
Պարզեցինք, որ նրանք Գորիսի հատուկ կորպուսի հրամանատար Արտակ Բուդաղյանի ուղեկցությամբ այցելել են Տեղ համայնքի սահմանային դիրքեր, հանդիպել Արցախից տեղահանված եւ Տեղում ապաստանած փախստականների հետ։ Տեղ համայնքի ավագանու ընդդիմադիր անդամ Մասիս Զեյնալյանը մեզ ասաց, թե տեղյակ չի եղել, որ բրիտանացիներ են ժամանելու, պատահաբար է տեսել նրանց՝ սահմանային հատվածում։ Ապա հավելեց՝ լսել է, որ անգլիացիներն այցելել են դիրքեր։ Փաստորեն, Նիկոլ Փաշինյանի իշխանությունը միայն ընդդիմադիրներին է արգելում այցելել դիրքեր։
Ի դեպ, արդեն մեկ շաբաթ է, ինչ Երկրապահը՝ Սասուն Միքայելյանի գլխավորությամբ, Սյունիքում է՝ ԵԿՄ-ի վերակազմակերպում է գնում, նաեւ վաշտ են ձեւավորում տեղի երկրապահներից։ ՊՆ-ին են դիմել, որ Երկապահին չկանչեն եռամսյա զորահավաքին, թույլ տան, որ իրենք ինքնակազմակերպվեն»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը