02 04 2022

Ֆինանսական «բլոկին» նեղում են. «Փաստ»

Ֆինանսական «բլոկին» նեղում են. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է․ «Փաստ» թերթի տեղեկություններով՝ բավականին լարված են կառավարության այլ թևերի և ֆինանսական բլոկի հարաբերությունները։ Նախ՝ մեր աղբյուրների փոխանցմամբ, ամենօրյա գնաճի թեման կառավարությունն ամեն կերպ փորձում է գցել ֆինանսական հատվածի պատասխանատուների «գրպանը»։ Խոսքը ԿԲ-ի, ֆիննախի և ՏՄՊՊՀ-ի մասին է, որոնց ներկայացուցիչները դարձել են գործադիրի քավության նոխազը: Ավելին, մեր տեղեկություններով, կոմիտեների նիստերն անցնում են բավական թեժ ու փոխադարձ մեղադրանքներով։ Մյուս կողմից՝ ֆինանսական բլոկի ներկայացուցիչներն իրենց հերթին սրտնեղում են վարչապետի աշխատակազմի ու այլ նախարարությունների կողմից ներկայացվող անհասկանալի ու ոչ մի լուրջ հիմնավորում չունեցող ծախսերից, բայց նրանց «նեղվածությունը» հաշվի առնող չկա:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ