«Հրապարակ» թերթը գրում է. «Արման Թաթոյանը, դեռեւս ՄԻՊ-ի պաշտոնում, անցած տարվա հոկտեմբերի 13-ին դիմել էր Սահմանադրական դատարան՝ վիճարկելով ծանր վիրավորանքի քրեականացման՝ Քրօր․ 137.1 հոդվածը։ Նա գրել է․ «Այս հոդվածը լի է անորոշ ձեւակերպումներով, զուրկ է իրավական կոնկրետությունից, ընդունվել է ընթացակարգային կոպիտ սխալներով: Քրեական օրենսգրքի այս հոդվածն արդեն իսկ հանգեցրել է խնդիրների, ու դրանք գնալով խորանալու են, իսկ փոփոխությամբ հռչակված նպատակը լուծում չի ստանալու»։
ՍԴ նիստը նշանակված էր նախօրեին, սակայն երեկ տեղեկացանք, որ դիմումի քննությունը հետաձգվել է՝ տեղափոխել են ապրիլի 26-ին։ Թե ինչ պատճառով, ՍԴ-ից չհայտնեցին, ասացին, որ նիստի վերաբերյալ աշխատակարգային որոշումը կայքում կտեղադրվի եռօրյա ժամկետում։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը