22 03 2022

Արցախի Սահմանադրությունում էական փոփոխություններ կլինեն. «Հրապարակ»

Արցախի Սահմանադրությունում էական փոփոխություններ կլինեն. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախի սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովն ավարտել է հայեցակարգային հանձնաժողովի ներկայացրած առաջարկների քննարկումը եւ եկել ընդհանուր հայտարարի, որ առաջիկա երկու շաբաթների ընթացքում պատրաստ կլինի Սահմանադրության բարեփոխումների հայեցակարգը: Որից հետո կքննարկեն գլուխ առ գլուխ, 1-2 ամիս հետո էլ հայեցակարգը կներկայացվի հանրային քննարկման: Հանձնաժողովի մեր աղբյուրն ասաց, որ առանցքային փոփոխությունները պետության կառավարման ձեւին են առնչվում՝ ներկայիս սուպերնախագահական համակարգից անցում է կատարվելու նախկին՝ կիսանախագահական համակարգին՝ դրանից բխող փոփոխություններով:

«Նախատեսվելու է վարչապետի պաշտոն եւ այլն, կառավարության ծրագիրը հաստատվելու է ԱԺ-ի կողմից, ԱԺ-ն հնարավորություն կունենա անվստահություն հայտնել կառավարության ծրագրին, մինչդեռ հիմա ի գիտություն է ընդունվում ծրագիրը»:

Մեր աղբյուրի խոսքով՝ Սահմանադրության անցումային դրույթներում էլ ամրագրվելու է, որ 2023 թվականին անցկացվելու են ԱԺ, իսկ 2024-ին՝ նախագահի արտահերթ ընտրություններ»:

Ամբողջությամբ հոդվածը` օրաթերթի այսօրվա համարում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ