ֆինանսների նախարար
Տնտեսություն 22 08 2019
05:19

Հանքի աշխատելն ու չաշխատելը կունենա տնտեսական ազդեցություն. Ջանջուղազյան

Ամուլսարի շահագործման հարցը չի կարելի միակողմանի դիտարկել. Ֆինանսների նախարար

«Ենթադրվում է ցնակացած տնտեսվարում իր ազդեցությունն ունենում է թե՛ տնտեսական աճի, թե՛ ՀՆԱ-ի, թե՛ բյուջեի եկամտների մասով, դրա համար առանց բացառության որևէ տնտեսվարում ողջունելի է»,- կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյան, անդրադառնալով հարցին՝ ի՞նչ ազդեցություն կունենա Ամուլսարի չաշխատելը պետական բյուջեի եկամուտների վրա:

Ջանջուղազյանը նշեց, որ հանքի չշահոգրծվելու դեպքում չի կարելի ասել, որ դա հարված կլինի բյուջեի համար, սակայն կունենա որոշակի ազդեցություն. «Պետական բյուջեի եկամուտների կանխատեսումը չի կատարվում առանձին կազմակերպությունների մասով։ Հետևաբար, առանձին վերցրած որևէ կազմակերպության աշխատել չաշխատելու դեպքում բացակայում է նման կանխատեսումը» ,- ասաց նա։

Մանրամասն՝ տեսանյութում

Orphus համակարգ