Հույս ունեմ, որ 2020 թվականի բյուջեում հիմնական կատարողական ցուցանիշներին պետք է վերաբերվենք որպես կառավարության ծրագրերից բխող ռազմավարության կատարողական ցուցանիշներ, նաև հույս ունեմ, որ քննարկումների ընթացքում կկարողանանք գալիք բյուջեն դարձնել ավելի լավը: Բյուջե 2020-ի քննարկման ժամանակ խորհրդարանում ասաց ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մանե Թանդիլյանը։
Քննարկմանը ներկա Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն իր հերթին նկատեց, որ ակնկալվում է, որ այս տարի կունենանք համաշխարհային տնտեսության 3.2 տոկոս միջինացված աճի ցուցանիշ, իսկ հաջորդ տարի այդ ցուցանիշը կկազմի 3.5 տոկոս։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը