05 10 2021
ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատարը իրեն վիրավորված և զրպարտված է զգում, աջ ու ձախ դատի է տվել
ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատար, իմքայլական նախկին պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանը Մայր բուհ տեղափոխվելուց հետո կարծես «հուժկու» պայքար է սկսել մամուլի դեմ: Մասնավորապես, նա դատի է տվել Yerevan.Today-ին, Politik.am-ին, հնարավոր է այլոց ևս: Հովհաննիսյանը իր մասին հրապարակումները որակում է որպես զրպարտություն և վիրավորանք: Տեսնենք ո՞ր, հրապարակումների մասին է խոսքը։
Yerevan.Today-ը հրապարակել էր մի շարք մասնագետների ուղարկած նամակը Հովհաննես Հովհաննիսյանի դոկտորական ատենախոսության վերաբերյալ։ Ըստ մասնագետների /ո՛չ խմբագրության/ ուսումնասիրության՝ Հովհաննիսյանի դոկտորական ատենախոսության մեջ տեղ են գտել տեքստային համընկնումներ կամ որ ավելի ճիշտ է ասելը՝ պարզ «քոփի-փեստ» Ավետիս Քալաշյանի հոդվածներից:
Ատենախոսության մոտ 9 էջերում 99 %-ով կրկնված էին գտել Ա. Քալաշյանի հոդվածների 11 էջերը, իհարկե փոքր-ինչ կրճատումներով և աղավաղումներով: Նախքան նորից այդ հատվածները մեր ընթերցողին դատին հանձնելը, վերհիշենք մի դրվագ:
Մոտ երկու տարի առաջ ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովն արտահերթ նիստ էր գումարել «Գրագողության դեմ պայքարի օրենսդրական հնարավոր լուծումները» թեմայով։ Քննարկվող հարցը, սակայն վերաբերում էր միայն դատավոր Ալեքսանդր Ազարյանի ատենախոսությանը: Հիշեցնենք, որ նա այն դատավորն էր, ով փոխել էր Երկրոդ նախագհ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը, որից հետո նրա դեմ ինչ ասես՝ մոգոնում էին։
ԲՈԿ արդեն նախկին նախագահ Սմբատ Գոգյանը, մասնավորապես ասել էր. «Մեր համակարգը, ֆայլերը իրար հետ համեմատելով, տվեց, որ իր ատենախոսությունը երկու այլ ատենախոսությունների հետ ունի տեքստային համընկնում։ Դրանցից մեկը պաշտպանել էր իրենից առաջ՝ 15 էջից ավել էր, մյուսը իրանից հետո էր պաշտպանել»:
Նշենք, որ այդ հանձնաժողովի փոխնախագահն այն ժամանակ Հովհաննես Հովհաննիսյանն էր: Եվ նրա մոտ առնվազն հարց չէր առաջանում, թե այդ ինչպես տեքստային համընկնումներով կարելի է հայտարարել, որ գրագողություն է տեղի ունեցել, իսկ երբ հարցը հասնում է իրեն, Հովհաննսիսյանը դա որակում է որպես զրպարտություն:
Մեկ այլ հրապարակման մասով Հովհաննիսյանը վիրավորվել է, որ իրեն անվանել են սորոսական: Նշենք, որ Հովհաննես Հովհաննիսյանը Սորոսի հիմնադրամի ֆինանսավորմամբ հրատարակել է այնպիսի աշխատություններ, ինչպիսիք են «Գերեզմանոցներ, դիակիզարաններ, թե այլ լուծումներ», «Հայոց եկեղեցու պատմության դպրոցական դասագրքերի բովանդակային վերլուծությունն ու դրանց ազդեցությունը երիտասարդ սերնդի վրա»:
Եվ առնվազն անհասկանալի է, թե ինչ անհամաձայնություն կա այստեղ, եթե նկատենք, որ օրինակ Հերիքնազ Տիգրանյանը ԱԺ ամբիոնից նույն այդ որակմանը արձագանքելիս՝ հպարտացավ, որ աշխատել է Սորոսի հիմնադրամում, դրանում պախարակելի բան չի տեսնում: Եթե Հովհաննիսյանը հակառակ կարծիքին է, կարող է հանգիստ հայտարարել, որ ինքն, այո համագործակցել է այդ հիմնադրամի հետ, բայց սխալվել է, չի կիսում հիմնադրամի հակահայկական, հակազգային գաղափարները:
Դե իսկ վերջում էլ ներկայացնում ենք այն կրկնությունները, որոնք հայտնաբերել էինք ուսումնասիրության արդյունքում: Եզրահանգումները թողնում ենք Ձեզ:
- A)Ա. Գ. Քալաշյան,Ալեքսանդրիայի 362 թ. ժողովը և նրա պատմական նշանակությունը, «Էջմիածին», 2005, ԺԲ, էջ 28-38:
- համանմանականների երրորդաբանա- կան հանգանակում պետք է կարևորել հիմնարար երկու սկզբունք` նախ այն, որ «Աստված Որդին Հայր Աստծուն նման է ոչ միայն ներգործությամբ, այլև` էությամբ» և, որ «Հայր Աստված Որդուն ծնեւ է ոչ միայն ցանկությամբ, այլև` էությամբ»: Այդ մեկնակետից Անկյուրիայի ժողովի դավանաբանական հանգանակը պետք է կարևորել հատկապես այն աոումով, որ վերջինս գործնականում հանդիսացավ հետնիկիական աոաջին տասնամյակներին դոգմատիկայի ոլորտում ակտիվ դիրք գրավող արիոսամետ բազմաբնույթ «հանգանակների» գերիշխանությանը վերջ տալու արմատական քայլերից մեկը: Չպետք է աչքաթող անել և այն, որ հետևողական մեկնության դեպքում համանմանության վարդապետությունը գործնականում կարող էր նիկիական «համագոյություն» եզրին չափազանց մերձ դոգմատիկական ըմբոնման հիմք դաոնալ: Այդ փաստն է վկայում նաև «համանմանության» երրորդաբանության նկատմամբ Աթանաս Ալեքսանդրացու և Իլարիոս Պուատիացու ընդգծված դրական վերաբերմունքը (էջ 30):
- Առաջին դեպքում եզրը կարող է մեկնաբանվել իբրև «Հայր և Որդի Աստծու սուբստանցիոնալ անդեմ միություն», որը գործնականում «ոչնչացնում է» Որդի Աստծու իրական կեցությունը:
Հովհաննես Հովհաննիսյան, Վաղ քրիստոնեական դավանաբանական վեճերի կրոնագիտական վերլուծություն (II դ. II կես-V դ. I քառորդ), դոկտորական ատենախոսություն, 2020թ.
- նմանաբնութենական դավանական համակարգում պետք է առանձնացնել դավանական երկու հիմնարար սկզբունք` այն, որ «Որդի Աստված Հայր Աստծուն նման է ոչ միայն ներգործությամբ, այլև` էությամբ» և, որ «Հայր Աստված Որդուն ծնել է ոչ միայն ցանկությամբ, այլև` էությամբ»: Այդ մեկնակետից Անկյուրիայի ժողովի դավանական հանգանակը կարևորվում է հատկապես այն աոումով, որ նիկեական դավանանքին զուգընթաց վերջինս դարձավ հակաերրորդաբանական բազմաբնույթ «հանգանակները» հաղթահարելու արմատական քայլերից մեկը: Չպետք է աչքաթող անել և այն, որ հետևողական մեկնաբանության դեպքում նմանաբնութենական վարդապետությունը կարող էր հիմք դառնալ նիկեական «համագոյություն» եզրին չափազանց մերձ երրորդաբանական վարդապետության համար: Այդ փաստն են մատնանշել նաև ժամանակակից եկեղեցական հայրերը` Աթանաս Ալեքսանդրացին և Հիլարիոս Պուատիեցին (էջ 54):
- Առաջին դեպքում այն կարող է մեկնաբանվել իբրև «Հայր և Որդի Աստծու սուբստանցիոնալ անդեմ միություն», որով «կոչնչացվի» Որդի Աստծու իրական կեցությունը:
Հերձվածող երկրորդ մոտեցման դեպքում Որդի Աստծու իրական կեցություն ասելով կարող են դավանել «Հայր Աստծո սուբստանցիոնալ բաժանում», այլ կերպ ասած` «Որդի Աստծուն կարող են ներկայացնել իբրև Հայր Աստծու սոսկական մի մասնիկը»: Եվ, վերջապես, ուղղադավանությանն անհարիր մեկնության հնարավոր երրորդ հետևանքի դեպքում Աստվածային էությունը կարող է ներկայացվել իբրև «նախագոյ սուբստանց», որի համեմատությամբ ինչպես Հայրը, այնպես էլ Որդին հանդես են գալիս իբրև «որոշակի հատկանիշների սոսկական կրողներ» (էջ 31):
- Այդ հիման վրա երկրորդելով Ս. Աթանասին` Իլարիոսը եզրակացնում է, թե «համանըմանություն» եզրի աստվածաբանական ուղղադավան մեկնությունն անխուսափելիորեն պետք է հանգեցնի երրորդաբանսւկան այնպիսի հիմնարար եզրահանգումների, ինչպիսիք են Հայր Աստծո էությունից Որդու ծնունդը և Հայր և Որդի Աստծու բնութենական (սուբստանցիոնալ) նույնությունը (uns substantia ex similtudin, non ex salitudine): … Ու թեև «համանմանություն» եզրը նույնպես աստվածաշնչական չէր, Ս. Աթանաս Ալեքսանդրացին պնդում էր, որ Հայր և Որդի Աստծու էական հատկանիշների նկատմամբ համանմանականների կողմից կիրառվող «բնութենական նույնություն» եզրն այլ բան չի նշանակում, քան բնութենական (էական) հավասարություն (էջ 31):
- Ս. Երրորդության աստվածաբանական ըմբռնման այդ դիրքերից էլ Իլարիոսը դիմում է արևելյան համանմանականներին` կոչ անելով միավորվել նիկիական «համագոյության» աստվածաբանության շուրջ (էջ 32):
Երկրորդ դեպքում Որդի Աստծու իրական կեցություն ասելով կարող են դավանել «Հայր Աստծո սուբստանցիոնալ բաժանում», այլ կեյրպ ասած` «Որդի Աստծուն կարող են ներկայացնել իբրև Հայր Աստծու սոսկական մի մասնիկը»: Եվ, վերջապես, ուղղադավանությանը հակադիր մեկնաբանության հավանական երրորդ հետևանքի պարագային Աստվածային էությունը կարող է ներկայացվել իբրև «նախագոյ սուբստանց», որի համեմատությամբ ինչպես Հայրը, այնպես էլ Որդին հանդես են գալիս իբրև «որոշակի հատկանիշների սոսկական կրողներ» (էջ 54-55):
- Երկրորդելով Աթանաս Մեծին` Հիլարիոսը պնդում է նաև, որ «նմանաբնութենական» եզրի աստվածաբանական ուղղադավան մեկնաբանությունն անխուսափելիորեն պետք է հանգեցնի երրորդաբանսւկան այնպիսի հիմնարար եզրահանգումների, ինչպիսիք են Հայր Աստծու էությունից Որդու ծնունդը և Հայր և Որդի Աստծու բնութենական (սուբստանցիոնալ) նույնությունը (unius substantiae Pater et Filius): Ու թեև «նմանաբնութենական» եզրը նույնպես աստվածաշնչական չէր, Աթանաս Ալեքսանդրացու հետևությամբ Հիլարիոսը նույնպես հավաստում է, որ Հայր և Որդի Աստծու էական հատկանիշների նկատմամբ նմանաբնութենականների կողմից կիրառվող «բնութենական նույնություն» եզրը նշանակում է «Աստվածային անձերի էական նույնություն» (էջ 55):
- Ս. Երրորդության Անձերի աստվածաբանական այդ ըմբռնման դիրքերից էլ նա կոչ է անում նմանաբնութենականներին`
B)Ավետիս Քալաշյան, Լամպսակի և Թիանի ժողովների աստվածաբանական ուղղվածությունը, «Էջմիածին», 2008, էջ 68-81։
- Այլ իրավիճակ էր աստվածաբանական-դոգմատիկական մտքի խառնարան հիշեց- նող քրիստոնեական արևելքում: Կրոնական տոլերանտությունն այստեղ գործնականում ոչինչ վճռել չէր կարող (էջ 69):
- վիճաբանող դոգմատիկական հոսանքների շրջանակներում ‹‹…չկար և ոչ մեկը, որն իր թվաքանակով, ներքին կազմակերպվածությամբ և բարոյական ուժով կարողանար եկեղեցական խաղաղության համար բնական հիմք դառնալ: Յուրաքանչյուր կողմ իրեն հավասարազոր ուժի տեսքով հակակշիռ էր գտնում ի դեմս երկրորդի կամ երրորդի և, այնուամենայնիվ, ցանկացած հոսանք ձգտում էր բացառիկ գերակշռություն ստանալ մյուսների նկատմամբ›› (էջ 69):
- Անոմեականները, որոնք եկեղեցական փոքրամասնություն էին կազմում անգամ իրենց պաշտպանների` Հուլիանոսի և Հովիանոսի իշխանության շրջանում, Անտիոքի 643 թ. ժողովից հետո վերածվել էին ընդդիմադիր փոքրամասնության և ներեկեղեցական կյանքում որևէ ազդեցիկ դեր կատարել այլևս չէին կարող (էջ 70):
Հովհաննես Հովհաննիսյան, Վաղ քրիստոնեական դավանաբանական վեճերի կրոնագիտական վերլուծություն (II դ. II կես-V դ. I քառորդ), դոկտորական ատենախոսություն, 2020 թ.
- Այլ իրավիճակ էր աստվածաբանական-դոգմատիկական մտքի խառնարան հիշեց- նող քրիստոնեական արևելքում, որտեղ կրոնական հանդուրժողականությունը չէր կարող գործնական մեծ դեր խաղալ (էջ 51):
- մրցակցող դավանական հոսանքների շրջանակներում ‹‹…չկար և ոչ մեկը, որն իր թվաքանակով, ներքին կազմակերպվածությամբ և բարոյական ուժով կարողանար եկեղեցական խաղաղության համար բնական հիմք դառնալ: … Եվ այնուամենայնիվ, ցանկացած հոսանք ձգտում էր բացառիկ գերակշռություն ստանալ մյուսների նկատմամբ›› (էջ 52):
- Իսկ անոմեականները, որոնք եկեղեցական փոքրամասնություն էին կազմում անգամ իրենց աջակիցների` Հուլիանոս և Հովիանոս կայսրերի շրջանում, վերածվել էին ընդդիմադիր փոքրամասնության և ներեկեղեցական կյանքում որևէ ազդեցիկ դեր կատարել այլևս չէին խաղում (էջ 52):
- Ժողովը որոշեց Հայր և Որդի Աստծու հարաբերությունը բնութագրել ‹‹էապես նման›› (Փμοιος χατ’ ουσιαυ) եզրով այն հավելումով, թե վերջինս անհրաժեշտ է Ս. Երրորդության հիպոստասները (υποστασιζ) զանազանելու համար: Դավանաբանական հարցերում Լամպսակի ժողովը ‹‹Ղուկիանոսի հանգանակի›› դիրքերից մերժեց Իսավրական Սելևկիայի (Նիկի) դավանագիրը և այդ դիրքերից աթոռազուրկ հռչակեց բոլոր նրանց, ովքեր պնդում էին, թե ‹‹Որդին էապես նման չէ Հայր Աստծուն›› (էջ 73):
- Ժողովականները քննարկեցին նաև Ս. Հոգու աստվածաբանության հետ կապված մի շարք հարցեր: Սակայն նրանց այդպես էլ չհաջողվեց քիչ թե շատ հավասարակշիռ որոշում ընդունել այդ հարցում (էջ 73-74):
- Համանմանականների ‹‹անհնազանդությունը››, ինչպես նաև ներքին գահակալական կռիվներն էլ դարձան 365 թ. հրապարակված Վաղեսի կրոնական շնորհագրի պատճառը: Վերջինս, որը կարելի է համարել կայսեր կրոնական քաղաքականության իրավական տեքստը, ծանր պատիժների սպառնալիքով պահանջում էր Կոստանցիուսի շրջանում աթոռազրկված և Հուլիանոսի օրոք իրենց նվիրապետական կենտրոններում վերականգնված բոլոր եպիսկոպոսներին աքսորել ծառայական կենտրոններից: Դրանով արևելքի եկեղեցական կյանքը գործնականում վերադարձավ ելակետին` Կոստանցիուսի վերջին տարիների կացությանը: Սպասվող հալածանքներին դիմագրավելու միտումով նրանք սկսեցին հանձնախմբեր ուղարկել տարբեր քաղաքներ և, ինչպես Սոկրատեսն է վկայում, ‹‹գործողությունների ընդհանուր պլան մշակելու
- Այն որոշել է Հայր և Որդի Աստծու հարաբերությունը բնութագրել ‹‹էապես նման›› (օμοιος χατ’ ουσιαυ) եզրով` այն հավելումով, որ դա անհրաժեշտ է Ս. Երրորդության Անձերը (υποστασιζ) զանազանելու համար: Լամպսակի ժողովը մերժել է նաև Իսավրական Սելևկիայի (Նիկի) դավանագիրը աթոռազուրկ է հռչակեց բոլոր նրանց, ովքեր պնդել են, թե ‹‹Որդին էապես նման չէ Հայր Աստծուն›› (էջ 62):
- Ժողովում քննարկվել է նաև Ս. Հոգու աստվածաբանության հետ կապված մի շարք հարցեր: Սակայն այդ հարցում քիչ թե շատ հավասարակշիռ որոշում ընդունել նրանց չի հաջողվել (էջ 62):
- Նմանաբնութենականների համառությունն էլ դարձավ 365 թ. Վաղես կայսեր կրոնական քաղաքականության իրավական տեքստը համարվող նոր շնորհագրի պատճառը: Այն հրահանգում էր Կոստանցիուսի շրջանում աթոռազրկված և Հուլիանոսի օրոք իրենց նվիրապետական կենտրոններում վերականգնված բոլոր եպիսկոպոսներին աքսորել ծառայական կենտրոններից: Դրանով IV դարի 60-ականների կեսերին արևելյան եկեղեցու ներքին կյանքը գործնականում վերադարձավ իր սկզբնական` Կոստանցիուսի իշխանության վերջին տարիների վիճակին: Հալածանքներին դիմագրավելու և ‹‹գործողությունների ընդհանուր պլան մշակելու միտումով›› ժողովներ գումարեցին Զմյուռնիայում, Պիսիդիայում, Իսավրիայում, Պամփյուլեում, Լիկիայում և Լամպսակիում (էջ 62): միտումով›› ժողովներ գումարեցին Զմյուռնիայում, Պիսիդիայում, Իսավրիայում, Պամփյուլեում, Լիկիայում և Լամպսակում (էջ 74):
- նիկեական հավատի դիրքերից բանադրեցին Արիոսին, Սաբելին, հայրաչարչարներին (մոդալիստ միապետականնե- րին), փոտականներին, մարկելականներին, Պողոս Սամոսատցուն, մարկիոնականներին, ինչպես նաև` ‹‹արիոսական Նիկի ժողովում հաստատված դավանանքը››: Այլ կերպ ասած` բոլոր այն հերձվածներին ու հերձվածողներին, որոնք գտնում էին, թե Քրիստոս Աստված ենթակա է փոփոխության (էջ 75):
- Հիսուս Քրիստոսին բնութագրելով ‹‹Հոր էությունից›› եզրով, նրանք դա բացատրում էին Ս. Երրորդության հիպոստասային տարբերությունները շեշտադրելու անհրաժեշտությամբ, որն արևելքում ուղղադավան էր համարվել Աթանաս Ալեքսանդրացու կողմից ղեկավարվող Ալեքսանդրիայի 362 թ. ժողովի կողմից: Սակայն այդ բանաձևումը ‹‹կասկածանքով›› էր ընդունվում քրիստոնեական արևմուտքում, որտեղ այդ մեկնության մեջ ‹‹սաբելական վտանգ›› էին տեսնում և նոր նիկեականների հիշյալ բանաձևումը փաստում է, որ արևմուտքը դեռևս մինչև վերջ հասու չէր համագոյության երրորդաբանության նրբություններին: Եվ երկրորդ, նիկեական ուղղադավանության դիրքերից սաբելա- կանների, փոտականների, մարկելականների և մյուս հերձվածողների ուղղակի բա- նադրումը վկայում է, որ այս նոր նիկեականները համագոյության աստվածաբանությունը ընդունում և մեկնաբանում էին ‹‹մեկ հիպոստաս››-ի արևմտյան երրորդաբանությանը հակադիր նշանակությամբ (էջ 76):
- նիկեական հավատի դիրքերից բանադրեցին նաև Արիոսին, Սաբելին, հայրաչարչարներին (մոդալիստներ), փոտականներին, մարկելականներին, Պողոս Սամոսատցուն, մարկիոնականներին, ինչպես նաև` ‹‹արիոսական Նիկի ժողովում հաստատված դավանանքը››: Այլ կերպ ասած` բոլոր այն հերձվածներին ու հերձվածողներին, որոնք գտնում էին, թե Քրիստոս Աստված ենթակա է փոփոխության (էջ 63):
- Հիսուս Քրիստոսին բնութագրելով ‹‹Հոր էությունից›› եզրով, նրանք դա կատարել են Ս. Երրորդության անձնային տարբերությունները շեշտադրելու անհրաժեշտությամբ, մի վարդապետություն, որն Արևելքում արդեն ուղղադավան էր հռչակվել Աթանաս Ալեքսանդրացու կողմից ղեկավարվող Ալեքսանդրիայի 362 թ. ժողովի կողմից: Եվ երկրորդ, նիկեական ուղղադավանությանը մերձ երրորդաբանական վարդապետության դիրքերից սաբելականների, փոտականների, մարկելականների և մյուս հերձվածողների բանադրումը վկայում է, որ նիկեական նոր սերունդը համագոյության աստվածաբանությունը ընդունում և մեկնաբանում էր արևմտյան երրորդաբանությանը հակադիր ‹‹մեկ հիպոստաս›› նշանակությամբ (էջ 63):
- որոշեցին Հռոմի եպիսկոպոսի ուղերձն ուղարկել բոլոր եկեղեցիներին և առաջարկեցին վերջնական որոշում ընդունելու համար նոր ժողով գումարել Կիլիկիայի Տարսոն քաղաքում: Սակայն նրանց այդպես էլ չհաջողվեց իրականացնել նախատեսվածը, քանի որ Վաղես կայսրն արգելեց նոր ժողովի հրավիրումը: Դա էր պատճառը, որ արևելքում նիկեական հանգանակի վերջնական հաղթանակին միտված ջանքերը ժամանակավորապես կասեցվեցին:
Եվ, այնուհանդերձ, չափազանց ակնհայտ էր մի բան. Թիանի 367 թ. ժողովից մինչև 378 թ. ընկած շրջանը (Վաղեսի մահը), ինչպես նաև Հռոմեական քաղաքական վերնախավի կողմից կրոնական նոր քաղաքականության հռչակումը, դոգմատիկական գործունեության ասպարեզում որևէ նշանավոր իրադարձություն այլևս չի արձանագրվել: Դրանից կարելի է եզրակացնել, որ ինչպես քրիստոնեական արևելքում, այնպես էլ արևմուտքում նիկեականության հաղթանակը ավարտուն և անդառնալի տեսք էր ստացել: Եվ միայն պետական իշխանության ջանքերով էին պահպանվում եկեղեցում այլևս ոչ մի ազդեցություն չունեցող հականիկեական ‹‹պալատական օմիականները››:
Այդ ամենն էլ միանգամայն ակնհայտ կերպով վկայում է, որ անցնելով հնարավոր բոլոր հանգրվաններով, IV դարի 60-ական թվականների վերջերին արևելյան աստվա- ծաբանական միտքը շրջանցելով նախորդ տասնամյակին բնորոշ կրքոտ ու անհաշտ դոգմատիկական վեճերի պրակտիկան, մի տեսակ ‹‹ներփակվեց իր մեջ››` անցնելով ‹‹խորքային գործունեության››:
Որպես այդ ամենի լրացում, արևելյան աստվածաբանական միտքն ասես թե ի մի է բերում ‹‹տառապանքի ուղիների›› պատմական փորձը և կատարում է դարակազմիկ նշանակության վերջին և վճռական կողմնորոշումային քայլը` անցում կատարելով նիկեականության: IV դարի 60-ական թվականների ներեկեղեցական կյանքի դրական տեղաշարժերից հաջորդն անկասկած այն էր, որ Սարդիկեի ժողովից հետո առաջին անգամ քրիստոնեական արևելքն ու արևմուտքն առանց կողմնակի միջամտության վերականգնեցին եկեղեցական հարաբերությունները:
Ընդհանրացնելով այդ ամենը` դժվար չէ նկատել, որ IV դարի 60-ական թվականների ներեկեղեցական հարաբերությունների դինամիկայի կարևորագույն բնութագիրը թեև դանդաղ, բայց անդառնալիորեն նիկեականության անցումն էր և նոր նիկեական շարժման ձևավորումը: Քրիստոնեական արևելքի և արևմուտքի բնականոն հարաբերությունները վերականգնելու և ծավալելու գործում էական դեր կատարեց հատկապես համագոյության աստվածաբանության վերաբերյալ թյուր ըմբռնումների հաղթահարումը: Դա միաժամանակ փաստում է և այն իրողությունը, որ քննարկվող ժամանակա- հատվածում արմատական հակաերրորդաբանությունը ինչպես դոգմատիկական լուծումների, այնպես էլ այդ հոսանքին տիպական տեսական ըմբռնումների և տրամաբանական զանազան սխեմաներ առաջարկելու տեսանկյունից արդեն լիովին սպառել էր իրեն (էջ 78):
Արևելյան աստվածաբանական միտքը 35 ամյա պատմական փորձի ընդհանրացմամբ անցում կատարեց եկեղեցու համր դարակազմիկ նշանակության նիկեականության: IV դարի 60-ական թվականների ներեկեղեցական կյանքի դրական տեղաշարժերից հաջորդն անկասկած այն էր, որ Սարդիկեի ժողովից հետո առաջին անգամ քրիստոնեական արևելքն ու արևմուտքն առանց միջամտության վերականգնեցին եկեղեցական հարաբերությունները:
Ընդհանրացնելով կարելի է պնդել, որ IV դարի 60-70-ական թվականների ներեկեղեցական կյանքի և դավանական վեճերի կարևորագույն իրադարձությունը թեև դանդաղ, բայց անդառնալիորեն անցումն էր նիկեականության դիրքերին: Քրիստոնեական Արևելքի և Արևմուտքի հարաբերությունները վերականգնելու և գործում էական դեր կատարեց հատկապես համագոյության աստվածաբանության նկատմամբ կողմերի հավատքային դիրքորոշումը: Դա միաժամանակ փաստում էր նաև այն իրողությունը, որ պատմական այս փուլում հակաերրորդաբանությունը արդեն լիովին սպառել էր իրեն (էջ 64-65):
Ահա, սա էր մասնագետների գտածը։ Կարծում ենք՝ լրացուցիչ մեկնաբանման կարիք չունի։
Այստեղ ուշագրավ է մեկ այլ հանգամանք․ մեր դեմ հայց ներկայացրածը պնդում է, որ գրագողությունը պետք է հաստատեն ոչ թե մասնագետները, այլ՝ ԲՈԿ-ը։ Այսինքն, եթե, ասենք, Հովհաննես Հովհաննիսյանը իր դոկտրականի մեջ ամբողջությամբ ներառի Դերենիկ Դեմիրճյանի «Վարդանանք» վեպը, որևէ մասնագետ կամ թեկուզ ոչ մասնագետ իրավունք չունի՞ ասել, որ նա գրագողություն է արել․ որովհետև դա գրագողություն է թե ոչ, պետք է ասի Բարձրագույն որակավորման կոմիտե՞ն։ Կամ եթե վաղը մեր խմբագրություն ուղարկեն տեսանյութ որտեղ հայտնի մեկը, որը հավակնում է դառնալ բարձրագույն կրթությամբ, կամ այլ կարևոր գործառույթով զբաղվող պատասխանատու, սպանում է մարդու, կամ կատարում է գողություն կամ կատարում է այլ հանցանք, մամուլը չպիտի՞ հրապարակի, որովհետև ոստիկանությունը բան չի ասել այդ դեպքո՞վ։
«Սորոսականի» համբավ ունեցող Հովհաննիսյանին հիշեցնենք, որ մամուլի առաջնային աշխատանքն է տրամադրել տեղեկություններ, դրանք հայթհայթել և հանրությանը տեղեկացնել այս կամ այլ իրադարձության մասին, իսկ հանրային հետաքրքրություն ներկայացնող պատասխանատուներին ուղղակի պարտավոր է ներկայացնել իրենց ամբողջ «հմայնքով», քանի որ նրանք, այս դեպքում նաև դու՛ք, պատասխանատվություն եք կրում մեր ուսանողների ստացած կրթական ծառայությունների որակի համար, որի համար մենք բոլորս ձեզ վճարում ենք մեր տված հարկերից։ Այդպիսով, դուք պարտվոր եք սպառիչ բացատրություններ տաք, թե ինչ էր ընդանհրապես վերոնշյալ ամենը, հիմնավորեք և համոզեք մեզ, որ դա գրագողություն չէ։ Այլ ոչ թե դատի տաք՝ իմանալով որ մեկ է պարտվելու եք։