10 08 2021
ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատարը գրագողությամբ կենսագրություն է կեղծել
Մի խումբ մասնագետներ Yerevan.Today-ին են փոխանցել փաստեր ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատար, նախկին իմքայլական պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանի դոկտորական ատենախոսության մեջ գրագողությունների վերաբերյալ։ Մեզ ուղարկված հոդվածը ներկայացնում ենք ամբողջությամբ․
«Մենք մամուլում ահազանգել էինք, որ ԱԺ նախկին պատգամավոր, այժմ ԵՊՀ ռեկտորի ԺՊ Հովհաննես Հովհաննիսյանը դոկտորական ատենախոսություն պաշտպանում է ակնհայտ օրինախախտումներով` շրջանցելով նաև նոր, բարդացված կարգը:
Ցավոք, մեր ահազանգը պատկան մարմինների կողմից ուշադրության չարժանացավ, ընդհակառակը` 2020թ․ փետրվարի 5-ին տեղի ունեցավ Հ. Հովհաննիսյանի դոկտորականի «փայլուն» պաշտպանությունը:
Կից ձեզ ենք ներկայացնում Հ. Հովհաննիսյանի դոկտորականի <<փայլուն>> պաշտպանության միայն բառացի, տառացի պլագյատները` գրագողությունները:
Դրանք անիմաստ ենք համարել ուղարկել ԲՈԿ, քանի որ այդ կառույցի այդ ժամանակվա ղեկավար, կայքերի սուպերաստղ Սմբատ Գոգյանը Հովհաննես Հովհաննիսյանի մտերիմ ընկերն է, իսկ երկուսն էլ ԿԳՄՍ այդ ժամանակվա նախարար Արայիկ Հարությունյանի մոտ ընկերներն են, հետևապես, համոզված էինք, որ գրագողությունների փաստերին ընթացք չէր տրվելու: Կարծես Գոգյանը մի բան գիտեր, դրա համար էլ հրաժարական ներկայացրեց, բայց տեսնելով, որ ահազանգ չկա, իր ընկեր Հովիկին՝ ֆալշ թեզի դիմաց հունիսի 1-ին շնորհեց դոկտորի գիտական աստիճան։ Հիմա հոգ չէ, թե ինքը հրաժեշտ կտա պաշտոնին։ Գոգյա'ն, եթե այդքան ազնիվ ես և բարձրաձայնում ես ուրիշների գրագողություննեը, այս մեկը չպիտի անտեսես ու լռես։ Սա անում ենք այն համոզմունքով, որ հեղափոխական օրինականությունը գերակայի մեր երկրի բոլոր ոլորտներում, այդ թվում նաև գիտության մեջ, ու Հայաստանում այլևս ոչ ոք չհանդգնի կեղծ ատենախոսություն պաշտպանել։
Մինչև Հ. Հովհաննիսյանի գրագողությունները ներկայացնելը, հակիրճ տալիս ենք նաև նրա դոկտորականի շուրջ մեր վերլուծական եզրահանգումները.
- Առաջին գլխում չի ներառվել մի ամբողջ կարևորագույն ժամանակահատված` IV դարի I կեսը, ընդհուպ մինչև այդ դարաշրջանի 50-ական թվականները, որով խախտվել է ատենախոսության ժամանակագրական շաղկապվածությունը: Այնինչ քրիստոսաբանական հիմնահարցերում դա ամենալրջագույն ժամանակահատվածն է, երբ սկզբնավորվել է քրիստոնեական դավանանքի առանցքը` Սուրբ Երրորդությունը: Դա չի ներառվել ոչ թե այն պատճառով, որ էլ ավելի չմեծանա ատենախոսության` առաց այդ էլ չափից դուրս շատ մեծ ծավալը, այլ նրա համար, որպեսզի չերևա, ինչպես մյուս պլագյատներում, Ա. Քալաշյանը: Վերջինս հիշյալ ժամանակաշրջանի մասին շուրջ մեկ տասնյակ հոդվածների հեղինակ է:
- Պլագյատը ոչ միայն Ա. Քալաշյանի երեք հոդվածներից է, այլև, թարգմանաբար, ռուս հեղինակներից և ռուսալեզու գրականությունից` Ա. Սպասկի, Դ. Գուսև, Մ. Էրիկսոն, Ա. Կարտաշև, Ա. Լեբեդև և ուրիշներ (ԲՈԿ համապատասխան պաշտոնյաները պարտավոր էին ստուգել և համոզվել):
- Հ. Հովհաննիսյանը դոկտորականում ոչ մի տեղ չի հղում Ա. Քալաշյանին` իր թեկնածուական թեզի ղեկավարին, մինչդեռ նա կարծես աներևույթ առկա է ամենուրեք` իրեն հատուկ լեզվական ոճով, բառակապակցություններով, դարձվածքներով, մեծածավալ տողատակերով, որտեղ բացի հղված ռուս հեղինակներից, տպավորություն թողնելու համար` օտար լեզուներով ներառված են նաև այդ հետազոտողների օգտագործած այլալեզու աղբյուրները (որոնց չի էլ տիրապետում, հետևապես հղման իրավունք էլ չունի)
Ստորև` Հ. Հովհաննիսյանի բացահայտ գրագողությունները.
A) Ա. Գ. Քալաշյան, Ալեքսանդրիայի 362 թ. ժողովը և նրա պատմական նշանակությունը, «Էջմիածին», 2005, ԺԲ, էջ 28-38:
- համանմանականների երրորդաբանա- կան հանգանակում պետք է կարևորել հիմնարար երկու սկզբունք` նախ այն, որ «Աստված Որդին Հայր Աստծուն նման է ոչ միայն ներգործությամբ, այլև` էությամբ» և, որ «Հայր Աստված Որդուն ծնեւ է ոչ միայն ցանկությամբ, այլև` էությամբ»: Այդ մեկնակետից Անկյուրիայի ժողովի դավանաբանական հանգանակը պետք է կարևորել հատկապես այն աոումով, որ վերջինս գործնականում հանդիսացավ հետնիկիական աոաջին տասնամյակներին դոգմատիկայի ոլորտում ակտիվ դիրք գրավող արիոսամետ բազմաբնույթ «հանգանակների» գերիշխանությանը վերջ տալու արմատական քայլերից մեկը: Չպետք է աչքաթող անել և այն, որ հետևողական մեկնության դեպքում համանմանության վարդապետությունը գործնականում կարող էր նիկիական «համագոյություն» եզրին չափազանց մերձ դոգմատիկական ըմբոնման հիմք դաոնալ: Այդ փաստն է վկայում նաև «համանմանության» երրորդաբանության նկատմամբ Աթանաս Ալեքսանդրացու և Իլարիոս Պուատիացու ընդգծված դրական վերաբերմունքը (էջ 30):
- Առաջին դեպքում եզրը կարող է մեկնաբանվել իբրև «Հայր և Որդի Աստծու սուբստանցիոնալ անդեմ միություն», որը գործնականում «ոչնչացնում է» Որդի Աստծու իրական կեցությունը:
Հովհաննես Հովհաննիսյան, Վաղ քրիստոնեական դավանաբանական վեճերի կրոնագիտական վերլուծություն (II դ. II կես-V դ. I քառորդ), դոկտորական ատենախոսություն, 2020 թ.
- նմանաբնութենական դավանական համակարգում պետք է առանձնացնել դավանական երկու հիմնարար սկզբունք` այն, որ «Որդի Աստված Հայր Աստծուն նման է ոչ միայն ներգործությամբ, այլև` էությամբ» և, որ «Հայր Աստված Որդուն ծնել է ոչ միայն ցանկությամբ, այլև` էությամբ»: Այդ մեկնակետից Անկյուրիայի ժողովի դավանական հանգանակը կարևորվում է հատկապես այն աոումով, որ նիկեական դավանանքին զուգընթաց վերջինս դարձավ հակաերրորդաբանական բազմաբնույթ «հանգանակները» հաղթահարելու արմատական քայլերից մեկը: Չպետք է աչքաթող անել և այն, որ հետևողական մեկնաբանության դեպքում նմանաբնութենական վարդապետությունը կարող էր հիմք դառնալ նիկեական «համագոյություն» եզրին չափազանց մերձ երրորդաբանական վարդապետության համար: Այդ փաստն են մատնանշել նաև ժամանակակից եկեղեցական հայրերը` Աթանաս Ալեքսանդրացին և Հիլարիոս Պուատիեցին (էջ 54):
- Առաջին դեպքում այն կարող է մեկնաբանվել իբրև «Հայր և Որդի Աստծու սուբստանցիոնալ անդեմ միություն», որով «կոչնչացվի» Որդի Աստծու իրական կեցությունը:
Հերձվածող երկրորդ մոտեցման դեպքում Որդի Աստծու իրական կեցություն ասելով կարող են դավանել «Հայր Աստծո սուբստանցիոնալ բաժանում», այլ կերպ ասած` «Որդի Աստծուն կարող են ներկայացնել իբրև Հայր Աստծու սոսկական մի մասնիկը»: Եվ, վերջապես, ուղղադավանությանն անհարիր մեկնության հնարավոր երրորդ հետևանքի դեպքում Աստվածային էությունը կարող է ներկայացվել իբրև «նախագոյ սուբստանց», որի համեմատությամբ ինչպես Հայրը, այնպես էլ Որդին հանդես են գալիս իբրև «որոշակի հատկանիշների սոսկական կրողներ» (էջ 31):
- Այդ հիման վրա երկրորդելով Ս. Աթանասին` Իլարիոսը եզրակացնում է, թե «համանըմանություն» եզրի աստվածաբանական ուղղադավան մեկնությունն անխուսափելիորեն պետք է հանգեցնի երրորդաբանսւկան այնպիսի հիմնարար եզրահանգումների, ինչպիսիք են Հայր Աստծո էությունից Որդու ծնունդը և Հայր և Որդի Աստծու բնութենական (սուբստանցիոնալ) նույնությունը (uns substantia ex similtudin, non ex salitudine): … Ու թեև «համանմանություն» եզրը նույնպես աստվածաշնչական չէր, Ս. Աթանաս Ալեքսանդրացին պնդում էր, որ Հայր և Որդի Աստծու էական հատկանիշների նկատմամբ համանմանականների կողմից կիրառվող «բնութենական նույնություն» եզրն այլ բան չի նշանակում, քան բնութենական (էական) հավասարություն (էջ 31):
- Ս. Երրորդության աստվածաբանական ըմբռնման այդ դիրքերից էլ Իլարիոսը դիմում է արևելյան համանմանականներին` կոչ անելով միավորվել նիկիական «համագոյության» աստվածաբանության շուրջ (էջ 32):
Երկրորդ դեպքում Որդի Աստծու իրական կեցություն ասելով կարող են դավանել «Հայր Աստծո սուբստանցիոնալ բաժանում», այլ կեյրպ ասած` «Որդի Աստծուն կարող են ներկայացնել իբրև Հայր Աստծու սոսկական մի մասնիկը»: Եվ, վերջապես, ուղղադավանությանը հակադիր մեկնաբանության հավանական երրորդ հետևանքի պարագային Աստվածային էությունը կարող է ներկայացվել իբրև «նախագոյ սուբստանց», որի համեմատությամբ ինչպես Հայրը, այնպես էլ Որդին հանդես են գալիս իբրև «որոշակի հատկանիշների սոսկական կրողներ» (էջ 54-55):
- Երկրորդելով Աթանաս Մեծին` Հիլարիոսը պնդում է նաև, որ «նմանաբնութենական» եզրի աստվածաբանական ուղղադավան մեկնաբանությունն անխուսափելիորեն պետք է հանգեցնի երրորդաբանսւկան այնպիսի հիմնարար եզրահանգումների, ինչպիսիք են Հայր Աստծու էությունից Որդու ծնունդը և Հայր և Որդի Աստծու բնութենական (սուբստանցիոնալ) նույնությունը (unius substantiae Pater et Filius): Ու թեև «նմանաբնութենական» եզրը նույնպես աստվածաշնչական չէր, Աթանաս Ալեքսանդրացու հետևությամբ Հիլարիոսը նույնպես հավաստում է, որ Հայր և Որդի Աստծու էական հատկանիշների նկատմամբ նմանաբնութենականների կողմից կիրառվող «բնութենական նույնություն» եզրը նշանակում է «Աստվածային անձերի էական նույնություն» (էջ 55):
4. Ս. Երրորդության Անձերի աստվածաբանական այդ ըմբռնման դիրքերից էլ նա կոչ է անում նմանաբնութենականներին`
B)Ավետիս Քալաշյան, Լամպսակի և Թիանի ժողովների աստվածաբանական ուղղվածությունը, «Էջմիածին», 2008, էջ 68-81:
- Այլ իրավիճակ էր աստվածաբանական-դոգմատիկական մտքի խառնարան հիշեց- նող քրիստոնեական արևելքում: Կրոնական տոլերանտությունն այստեղ գործնականում ոչինչ վճռել չէր կարող (էջ 69):
- վիճաբանող դոգմատիկական հոսանքների շրջանակներում ‹‹…չկար և ոչ մեկը, որն իր թվաքանակով, ներքին կազմակերպվածությամբ և բարոյական ուժով կարողանար եկեղեցական խաղաղության համար բնական հիմք դառնալ: Յուրաքանչյուր կողմ իրեն հավասարազոր ուժի տեսքով հակակշիռ էր գտնում ի դեմս երկրորդի կամ երրորդի և, այնուամենայնիվ, ցանկացած հոսանք ձգտում էր բացառիկ գերակշռություն ստանալ մյուսների նկատմամբ›› (էջ 69):
- Անոմեականները, որոնք եկեղեցական փոքրամասնություն էին կազմում անգամ իրենց պաշտպանների` Հուլիանոսի և Հովիանոսի իշխանության շրջանում, Անտիոքի 643 թ. ժողովից հետո վերածվել էին ընդդիմադիր փոքրամասնության և ներեկեղեցական կյանքում որևէ ազդեցիկ դեր կատարել այլևս չէին կարող (էջ 70):
Հովհաննես Հովհաննիսյան, Վաղ քրիստոնեական դավանաբանական վեճերի կրոնագիտական վերլուծություն (II դ. II կես-V դ. I քառորդ), դոկտորական ատենախոսություն, 2020 թ.
- Այլ իրավիճակ էր աստվածաբանական-դոգմատիկական մտքի խառնարան հիշեց- նող քրիստոնեական արևելքում, որտեղ կրոնական հանդուրժողականությունը չէր կարող գործնական մեծ դեր խաղալ (էջ 51):
- մրցակցող դավանական հոսանքների շրջանակներում ‹‹…չկար և ոչ մեկը, որն իր թվաքանակով, ներքին կազմակերպվածությամբ և բարոյական ուժով կարողանար եկեղեցական խաղաղության համար բնական հիմք դառնալ: … Եվ այնուամենայնիվ, ցանկացած հոսանք ձգտում էր բացառիկ գերակշռություն ստանալ մյուսների նկատմամբ›› (էջ 52):
- Իսկ անոմեականները, որոնք եկեղեցական փոքրամասնություն էին կազմում անգամ իրենց աջակիցների` Հուլիանոս և Հովիանոս կայսրերի շրջանում, վերածվել էին ընդդիմադիր փոքրամասնության և ներեկեղեցական կյանքում որևէ ազդեցիկ դեր կատարել այլևս չէին խաղում (էջ 52):
- Ժողովը որոշեց Հայր և Որդի Աստծու հարաբերությունը բնութագրել ‹‹էապես նման›› (Փμοιος χατ’ ουσιαυ) եզրով այն հավելումով, թե վերջինս անհրաժեշտ է Ս. Երրորդության հիպոստասները (υποστασιζ) զանազանելու համար: Դավանաբանական հարցերում Լամպսակի ժողովը ‹‹Ղուկիանոսի հանգանակի›› դիրքերից մերժեց Իսավրական Սելևկիայի (Նիկի) դավանագիրը և այդ դիրքերից աթոռազուրկ հռչակեց բոլոր նրանց, ովքեր պնդում էին, թե ‹‹Որդին էապես նման չէ Հայր Աստծուն›› (էջ 73):
- Ժողովականները քննարկեցին նաև Ս. Հոգու աստվածաբանության հետ կապված մի շարք հարցեր: Սակայն նրանց այդպես էլ չհաջողվեց քիչ թե շատ հավասարակշիռ որոշում ընդունել այդ հարցում (էջ 73-74):
- Համանմանականների ‹‹անհնազանդությունը››, ինչպես նաև ներքին գահակալական կռիվներն էլ դարձան 365 թ. հրապարակված Վաղեսի կրոնական շնորհագրի պատճառը: Վերջինս, որը կարելի է համարել կայսեր կրոնական քաղաքականության իրավական տեքստը, ծանր պատիժների սպառնալիքով պահանջում էր Կոստանցիուսի շրջանում աթոռազրկված և Հուլիանոսի օրոք իրենց նվիրապետական կենտրոններում վերականգնված բոլոր եպիսկոպոսներին աքսորել ծառայական կենտրոններից: Դրանով արևելքի եկեղեցական կյանքը գործնականում վերադարձավ ելակետին` Կոստանցիուսի վերջին տարիների կացությանը: Սպասվող հալածանքներին դիմագրավելու միտումով նրանք սկսեցին հանձնախմբեր ուղարկել տարբեր քաղաքներ և, ինչպես Սոկրատեսն է վկայում, ‹‹գործողությունների ընդհանուր պլան մշակելու
- Այն որոշել է Հայր և Որդի Աստծու հարաբերությունը բնութագրել ‹‹էապես նման›› (օμοιος χατ’ ουσιαυ) եզրով` այն հավելումով, որ դա անհրաժեշտ է Ս. Երրորդության Անձերը (υποστασιζ) զանազանելու համար: Լամպսակի ժողովը մերժել է նաև Իսավրական Սելևկիայի (Նիկի) դավանագիրը աթոռազուրկ է հռչակեց բոլոր նրանց, ովքեր պնդել են, թե ‹‹Որդին էապես նման չէ Հայր Աստծուն›› (էջ 62):
- Ժողովում քննարկվել է նաև Ս. Հոգու աստվածաբանության հետ կապված մի շարք հարցեր: Սակայն այդ հարցում քիչ թե շատ հավասարակշիռ որոշում ընդունել նրանց չի հաջողվել (էջ 62):
- Նմանաբնութենականների համառությունն էլ դարձավ 365 թ. Վաղես կայսեր կրոնական քաղաքականության իրավական տեքստը համարվող նոր շնորհագրի պատճառը: Այն հրահանգում էր Կոստանցիուսի շրջանում աթոռազրկված և Հուլիանոսի օրոք իրենց նվիրապետական կենտրոններում վերականգնված բոլոր եպիսկոպոսներին աքսորել ծառայական կենտրոններից: Դրանով IV դարի 60-ականների կեսերին արևելյան եկեղեցու ներքին կյանքը գործնականում վերադարձավ իր սկզբնական` Կոստանցիուսի իշխանության վերջին տարիների վիճակին: Հալածանքներին դիմագրավելու և ‹‹գործողությունների ընդհանուր պլան մշակելու միտումով›› ժողովներ գումարեցին Զմյուռնիայում, Պիսիդիայում, Իսավրիայում, Պամփյուլեում, Լիկիայում և Լամպսակիում (էջ 62): միտումով›› ժողովներ գումարեցին Զմյուռնիայում, Պիսիդիայում, Իսավրիայում, Պամփյուլեում, Լիկիայում և Լամպսակում (էջ 74):
- նիկեական հավատի դիրքերից բանադրեցին Արիոսին, Սաբելին, հայրաչարչարներին (մոդալիստ միապետականնե- րին), փոտականներին, մարկելականներին, Պողոս Սամոսատցուն, մարկիոնականներին, ինչպես նաև` ‹‹արիոսական Նիկի ժողովում հաստատված դավանանքը››: Այլ կերպ ասած` բոլոր այն հերձվածներին ու հերձվածողներին, որոնք գտնում էին, թե Քրիստոս Աստված ենթակա է փոփոխության (էջ 75):
- Հիսուս Քրիստոսին բնութագրելով ‹‹Հոր էությունից›› եզրով, նրանք դա բացատրում էին Ս. Երրորդության հիպոստասային տարբերությունները շեշտադրելու անհրաժեշտությամբ, որն արևելքում ուղղադավան էր համարվել Աթանաս Ալեքսանդրացու կողմից ղեկավարվող Ալեքսանդրիայի 362 թ. ժողովի կողմից: Սակայն այդ բանաձևումը ‹‹կասկածանքով›› էր ընդունվում քրիստոնեական արևմուտքում, որտեղ այդ մեկնության մեջ ‹‹սաբելական վտանգ›› էին տեսնում և նոր նիկեականների հիշյալ բանաձևումը փաստում է, որ արևմուտքը դեռևս մինչև վերջ հասու չէր համագոյության երրորդաբանության նրբություններին: Եվ երկրորդ, նիկեական ուղղադավանության դիրքերից սաբելա- կանների, փոտականների, մարկելականների և մյուս հերձվածողների ուղղակի բա- նադրումը վկայում է, որ այս նոր նիկեականները համագոյության աստվածաբանությունը ընդունում և մեկնաբանում էին ‹‹մեկ հիպոստաս››-ի արևմտյան երրորդաբանությանը հակադիր նշանակությամբ (էջ 76):
- նիկեական հավատի դիրքերից բանադրեցին նաև Արիոսին, Սաբելին, հայրաչարչարներին (մոդալիստներ), փոտականներին, մարկելականներին, Պողոս Սամոսատցուն, մարկիոնականներին, ինչպես նաև` ‹‹արիոսական Նիկի ժողովում հաստատված դավանանքը››: Այլ կերպ ասած` բոլոր այն հերձվածներին ու հերձվածողներին, որոնք գտնում էին, թե Քրիստոս Աստված ենթակա է փոփոխության (էջ 63):
- Հիսուս Քրիստոսին բնութագրելով ‹‹Հոր էությունից›› եզրով, նրանք դա կատարել են Ս. Երրորդության անձնային տարբերությունները շեշտադրելու անհրաժեշտությամբ, մի վարդապետություն, որն Արևելքում արդեն ուղղադավան էր հռչակվել Աթանաս Ալեքսանդրացու կողմից ղեկավարվող Ալեքսանդրիայի 362 թ. ժողովի կողմից: Եվ երկրորդ, նիկեական ուղղադավանությանը մերձ երրորդաբանական վարդապետության դիրքերից սաբելականների, փոտականների, մարկելականների և մյուս հերձվածողների բանադրումը վկայում է, որ նիկեական նոր սերունդը համագոյության աստվածաբանությունը ընդունում և մեկնաբանում էր արևմտյան երրորդաբանությանը հակադիր ‹‹մեկ հիպոստաս›› նշանակությամբ (էջ 63):
- որոշեցին Հռոմի եպիսկոպոսի ուղերձն ուղարկել բոլոր եկեղեցիներին և առաջարկեցին վերջնական որոշում ընդունելու համար նոր ժողով գումարել Կիլիկիայի Տարսոն քաղաքում: Սակայն նրանց այդպես էլ չհաջողվեց իրականացնել նախատեսվածը, քանի որ Վաղես կայսրն արգելեց նոր ժողովի հրավիրումը: Դա էր պատճառը, որ արևելքում նիկեական հանգանակի վերջնական հաղթանակին միտված ջանքերը ժամանակավորապես կասեցվեցին:
Եվ, այնուհանդերձ, չափազանց ակնհայտ էր մի բան. Թիանի 367 թ. ժողովից մինչև 378 թ. ընկած շրջանը (Վաղեսի մահը), ինչպես նաև Հռոմեական քաղաքական վերնախավի կողմից կրոնական նոր քաղաքականության հռչակումը, դոգմատիկական գործունեության ասպարեզում որևէ նշանավոր իրադարձություն այլևս չի արձանագրվել: Դրանից կարելի է եզրակացնել, որ ինչպես քրիստոնեական արևելքում, այնպես էլ արևմուտքում նիկեականության հաղթանակը ավարտուն և անդառնալի տեսք էր ստացել: Եվ միայն պետական իշխանության ջանքերով էին պահպանվում եկեղեցում այլևս ոչ մի ազդեցություն չունեցող հականիկեական ‹‹պալատական օմիականները››:
Այդ ամենն էլ միանգամայն ակնհայտ կերպով վկայում է, որ անցնելով հնարավոր բոլոր հանգրվաններով, IV դարի 60-ական թվականների վերջերին արևելյան աստվա- ծաբանական միտքը շրջանցելով նախորդ տասնամյակին բնորոշ կրքոտ ու անհաշտ դոգմատիկական վեճերի պրակտիկան, մի տեսակ ‹‹ներփակվեց իր մեջ››` անցնելով ‹‹խորքային գործունեության››:
- որոշվեց Հռոմի եպիսկոպոսի ուղերձն ուղարկել բոլոր եկեղեցիներին, իսկ վերջնական որոշում ընդունելու համար նոր ժողով գումարել Կիլիկիայի Տարսոն քաղաքում: Սակայն նրանց այդպես էլ չհաջողվեց իրականացնել նախատեսվածը, քանի որ Վաղես կայսրն արգելեց նոր ժողովի հրավիրումը: Դա էր պատճառը, որ արևելքում նիկեական հանգանակի վերջնական հաղթանակին միտված ջանքերը ժամանակավորապես կասեցվեցին:
Եվ, այնուհանդերձ, չափազանց ակնհայտ էր մի բան. IV դարի 60-ական թվականների վերջերին Արևելքում իսպառ դադարեցին ժողովական քննարկումները և Թիանի 367 թ. ժողովից մինչև 378 թ. ընկած շրջանը (Վաղեսի մահը), ինչպես նաև Թեոդոսիոս Մեծ կայսեր կողմից կրոնական նոր քաղաքականության հռչակումը, դավանական գործունեության ասպարեզում որևէ նշանավոր իրադարձություն այլևս չի արձանագրվել: Դրանից կարելի է եզրակացնել, որ ինչպես քրիստոնեական Արևելքում, այնպես էլ Արևմուտքում նիկեականության հաղթանակը ավարտուն և անդառնալի տեսք էր ստացել: Եվ միայն պետական իշխանության ջանքերով էին պահպանվում եկեղեցում այլևս ոչ մի ազդեցություն չունեցող հականիկեական ‹‹պալատական օմիականները››:
Այդ ամենն էլ միանգամայն ակնհայտ կերպով վկայում են, որ անցնելով հնարավոր բոլոր հանգրվաններով, IV դարի 60-ական թվականների վերջերին արևելյան աստվածաբանական միտքը շրջանցելով նախորդ տասնամյակին բնորոշ կրքոտ ու անհաշտ դավանական վեճերի պրակտիկան, ‹‹ներփակվեց իր մեջ›› և անցավ ‹‹խորքային գործունեության››:
Որպես այդ ամենի լրացում արևելյան աստվածաբանական միտքն ասես թե ի մի է բերում ‹‹տառապանքի ուղիների›› պատմական փորձը և կատարում է դարակազմիկ նշանակության վերջին և վճռական կողմնորոշումային քայլը` անցում կատարելով նիկեականության: IV դարի 60-ական թվականների ներեկեղեցական կյանքի դրական տեղաշարժերից հաջորդն անկասկած այն էր, որ Սարդիկեի ժողովից հետո առաջին անգամ քրիստոնեական արևելքն ու արևմուտքն առանց կողմնակի միջամտության վերականգնեցին եկեղեցական հարաբերությունները:
Ընդհանրացնելով այդ ամենը` դժվար չէ նկատել, որ IV դարի 60-ական թվականների ներեկեղեցական հարաբերությունների դինամիկայի կարևորագույն բնութագիրը թեև դանդաղ, բայց անդառնալիորեն նիկեականության անցումն էր և նոր նիկեական շարժման ձևավորումը: Քրիստոնեական արևելքի և արևմուտքի բնականոն հարաբերությունները վերականգնելու և ծավալելու գործում էական դեր կատարեց հատկապես համագոյության աստվածաբանության վերաբերյալ թյուր ըմբռնումների հաղթահարումը: Դա միաժամանակ փաստում է և այն իրողությունը, որ քննարկվող ժամանակա- հատվածում արմատական հակաերրորդաբանությունը ինչպես դոգմատիկական լուծումների, այնպես էլ այդ հոսանքին տիպական տեսական ըմբռնումների և տրամաբանական զանազան սխեմաներ առաջարկելու տեսանկյունից արդեն լիովին սպառել էր իրեն (էջ 78):
Արևելյան աստվածաբանական միտքը 35 ամյա պատմական փորձի ընդհանրացմամբ անցում կատարեց եկեղեցու համր դարակազմիկ նշանակության նիկեականության: IV դարի 60-ական թվականների ներեկեղեցական կյանքի դրական տեղաշարժերից հաջորդն անկասկած այն էր, որ Սարդիկեի ժողովից հետո առաջին անգամ քրիստոնեական արևելքն ու արևմուտքն առանց միջամտության վերականգնեցին եկեղեցական հարաբերությունները:
Ընդհանրացնելով կարելի է պնդել, որ IV դարի 60-70-ական թվականների ներեկեղեցական կյանքի և դավանական վեճերի կարևորագույն իրադարձությունը թեև դանդաղ, բայց անդառնալիորեն անցումն էր նիկեականության դիրքերին: Քրիստոնեական Արևելքի և Արևմուտքի հարաբերությունները վերականգնելու և գործում էական դեր կատարեց հատկապես համագոյության աստվածաբանության նկատմամբ կողմերի հավատքային դիրքորոշումը: Դա միաժամանակ փաստում էր նաև այն իրողությունը, որ պատմական այս փուլում հակաերրորդաբանությունը արդեն լիովին սպառել էր իրեն (էջ 64-65) :
C)Ա. Գ. Քալաշյան, Ալեքսանդրիական հակաապոլինարական քրիստոսաբանության հիմքերը, <<Տարեգիրք>> , Ե, Եր., 2010, էջ 99-125:
- էջ 101, տողատակ.
Հովհաննես Հովհաննիսյան, Վաղ քրիստոնեական դավանաբանական վեճերի կրոնագիտական վերլուծություն (II դ. II կես-V դ. I քառորդ), դոկտորական ատենախոսություն, 2020 թ.
- էջ 87.
Այսպիսով, ատենախոսության մոտ 9 էջերում 99 %-ով կրկնված ենք գտնում Ա. Քալաշյանի հոդվածների նշված 11 էջերը, իհարկե փոքր-ինչ կրճատումներով և աղավաղումներով, ինչը նման դեպքերում լիովին բավարար է աշխատանքը գրագողություն համարելու: Ուստի, ափսոսալով մեր ժամանակը, դադարեցնում ենք “բնագրախույզի” մեր գործը և այն ներկայացնում հանրային ուշադրության:
Եթե այս աշխատանքն իբրև դոկտորական ատենախոսություն պաշտպանության ներկայացներ Ավետիս Քալաշյանը, ապա մենք ի ցույց կդնեինք նրա գրագողության աղբյուրները ռուսերեն գրականությունից, իսկ ամփոփելով` շեշտենք, որ նա է Հովհաննես Հովհանննիսյանի դոկտորականի գխավոր դերակատարը: Հ. Հովհաննիսյանի գրագողացած էջերի լեզվաոճական համեմատական ուսումնասիրությունը ցույց տվեց, որ նույն ոճական լեզվով է գրված ատենախոսության ավելի քան 400 էջանոց շարադրանքը, այսինքն` ամբողջ տեքստի հեղինակը, ինչպես վերն ականարկել ենք, մի քանի էջերի քողարկված աղբյուր հանդիսացող Քալաշյանն է:
Եվ վերջում, ուզում ենք ներկայացնել պլագյատը, գրագողությունները հրապարակայնորեն դատապարտած ԱԺ ԿԳՄՍԵՍ հանձնաժողովի փոխնախագահ Հ. Հովհաննիսյանի խոսքերից հատվածներ.
«Պլագիատի դեմ խնդիրը ողջ աշխարհում գոյություն ունի, հակված չեմ մտածելու, որ այս հարցը մեկ կամ երկու նախագծով դուրս է գալու, աշխարհի տարբեր բուհերում ևս պլագիատի դեպքեր կան, բայց երբ դրա մեջ բռնեցին, միանգամից հեռացնում են, բազմաթիվ պաշտոնյաներ են հեռացվել, քանի որ պլագիատ է հայտնաբերվել նրանց կատարած աշխատանքներում»: Azat TV, 26/03/2019:
«Նախկին համակարգի արատավոր երեւույթներից էր, երբ հարսին կամ տղային դիսերտացիա էին նվիրում՝ կոչում այսպես ասած: Բայց նոր իշխանությունների պարագայում մարդիկ այդ երեւույթները պետք է չշարունակեն: Խնդիրը հասունացել էր բավականին երկար ժամանակ…ԲՈԿ-ը հետագայում իր աշխատանքներում ամեն ինչ կանի՝ նշանակություն չունի՝ ներկա, թե նախկին իշխանություն է, եթե կա գրագողության դեպք՝ պատժվի: Դրանից տարիներ շարունակ մեր գիտությունը տուժել է մենք այլեւս չենք հանդուրժելու: Հիմա աչք չենք փակելու այդ երեւույթների վրա: Տարբեր էլեկտրոնային համակարգերի կիրառմամբ դա հնարավոր է վերահսկել»: «Առավոտ» օրաթերեթ, 27/05/2019:
«․․․մենք թիրախում ունենք երեւույթը` գրագողության երեւույթը, ու կապ չունի, թե այդ երեւույթի տակ ով կտեղավորվի, այսինքն` դա կլինի իշխանությունից որեւէ մեկը, դա կլինեմ ես, դա կլինի մեկ այլ մարդ` նախորդ, թե դրսի, այսինքն` գիտական մարդ, այստեղ որեւէ կապ չունի․․․ այդ երեւույթը մշտապես եղել է ու լինելու է: Կարեւորը ճիշտ հայտնաբերելն է, ճիշտ ժամանակին եւ ճիշտ մեթոդներով դրանց դեմն առնելն է ու տվյալ գրագող մարդկանց համապատասխան պատժի ենթարկելն է»: «Ժողովուրդ» օրաթերեթ, 28/05/2019»: