Արձագանքելով Արծվիկ Մինասյանի ելույթի այն հատվածին, որտեղ վերջինս նշեց, որ այսօր Ջորջ Սորոսի ծննդյան օրն է՝ Հերիքնազ Տիգրանյանը հպարտությամբ նշեց, որ երբեք չի ամաչի ասել հասարակական կազմակերպությունում իր գործունեության մասին:
«Իմ գործունեության մեջ եղել է ժամանակաշրջան, որ ես ընդգրկված եմ եղել «Բաց հասարակություններ-Հայաստան»-ի արդարադատության խմբում, որը ձևավորվել է իրավաբաններից, փաստաբաններից, հասարակական կազմակերպությունների նախագահներից՝ տալու համար առաջարկներ և կարծիքներ հրապարակվող օրենսդրական նախագծերի վերաբերյալ»,- ասաց նա՝ եզրափակելով, որ դրանում որևէ պախարակելի բան չի տեսնում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը