Մենք բարձրացանք վերև, աշխատակազմի ղեկավարը մեզ մոտեցավ, ասաց հանդիպում ունի կարճ, եկեք մեզ հետ մի փոքր զրուցենք, հետո ազատվի կգնաք իր մոտ, մինչ զրույցը կմոտենար մեզ է մոտենում Հովհաննես Հովհաննսիյանի մամուլի խոսնակը, ասում է՝ ինքը շենքում չի, ԵՊՀ-ից առանց ռեկտորի հետ հանդիպելու դուրս գալուց հետո պատմեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը։
«Ասում ենք՝ ժողովուրդ ջան, մի հատ կողմնորոշվեք, մարդը շենքում ա, թե շենքում չի , այդպես էլ պատասխան չունենալով գանցինք իր սենյակ։ Տղամարդ ռեկտորը տեսնելով, որ ԱԺ պատգամավորներ են բարձրանում, դուռը ներսից փակում, մնում է ներսում։ Ուսանողներ ջան, իմացեք՝ ձեր ռեկտորը փակված, նստած է իր սենյակում։ Պարոն Հովհաննիսյան, դուռը, պատուհանները բացիր, իջել ենք, շունչ քաշիր ի վերջո։ Փաստենք՝ ԵՊՀ ռեկտորը դուռը փակել, նստել է, որպեսզի չասի՝ Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում»,-ասաց Գրիգորյանը
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը