Հիմա առաջնային անհրաժեշտություն կա պատասխանել դասական երկու հարցերին` ո՞վ է մեղավոր և ի՞նչ անել։ Անկասկած ու անվերապահ է, որ Նիկոլը մեղավոր է ու րոպե առաջ պարտավոր է հրաժարական տալ։ Նույնքան պարզ է, որ սրանք չեն հարցերի մեզ պետքական, բավարար ու ապագան որոշակիացնող պատասխանները։ Դրանք գտնելու համար նախևառաջ ամեն մեկս իր համար և բոլորս` ժողովուրդն ապագան տեսնելու ու այն համախումբ ուժերով կառուցելու համար պետք է գտնի շատ ու շատ այլ հարցերի ճշգրիտ, հստակ, վստահելի, հասկանալի, համոզիչ պատասխանները։
Մենք` ամեն մեկս ու բոլորս միասին պետք է իմանանք, ընկալենք, գիտակցենք, հասկանանք. թե` ի՞նչ վիճակում ենք, որտե՞ղ ենք կանգնած, ո՞ւր ենք ուզում գնալ ու ո՞ւր կարող ենք գնալ, ճանապարհ անցնելու ի՞նչ վճռականություն, հնարավորություններ ու ներուժ ունենք, ինչպե՞ս կարող ենք ու ինչո՞ւ պետք է անցնենք այդ ճանապարհը, ովքե՞ր են մեր բարեկամները, որո՞նք են թշնամիները, ո՞վ է կարող, ընդունակ, պատրաստ լինե՛լ առաջնորդը ու անշեղորեն, հետևողականորեն, արդյունավետորեն մեզ տանել մեր ընտրած ճանապարհով...
Այս բոլոր հարցերի պատասխանները պետք է լինեն գիտակցված ու ճշգրիտ. մեզանից ոչ մեկը, մենք այլևս իրավունք չունենք սխալվելու։
Գևորգ Հարությունյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը