Ադրբեջանական կողմը Գորիս-Կապան ճանապարհին մաքսակետեր է տեղադրել: Այս մասին Հանրայինի եթերում հայտարարել էր ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։ Ի նշան բողոքի կառավարության մոտ ակցիա են իրականացնում «Հայաստան» խմբակցության պատգամավորները և մի խումբ քաղաքացիներ։
«Այսօր իշխանությունը պաշտոնապես հայտարարեց, թե Գորիս-Կապան ճանապարհն այլևս ադրբեջանական հսկողության տակ է հայտնվել։ Ավելին՝ կառավարության անդամն այսօր գնաց Սյունիք, պաշտոնապես հայտարարեց շրջանցիկ ճանապարհի կառուցման ավարտի մասին ու թշնամանին շարունակեց Հայաստանի իշխանության դավադիր գործը՝ արդեն փակեց մայրուղին։ Հանդուրժե՞նք։ Ո՞վ է պատասխան տալու։ Կառավարությունը՞։ Առավոտյան, նրանք նիստ են գումարում, մենք էլ իրավունք ունենք հարց տալ։ Ամեն ինչ չի կարող գաղտագողի լինել։ Կառավարությունից պահանջելու ենք պատասխան»,- գրել է իր էջում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։
Առաջարկում ենք հետևել ուղիղ հեռարձակմանը
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը