Մեզ թվում էր, որ գոնե կորոնավիրուսը միակ թեման է, որով Նիկոլ Փաշինյանը չի կարող մեղադրել նախկիններին։ Բայց նա հայտնի «խառտոցի» անեկդոտի պես, ամենուր գտնում է մեղավոր իր չկայացվածության, անկարողության, տապալման մեղքը բարդելու համար։
«ՀՀ-ում դաշտը կարելի է բաժանել երկու մասի. մարդիկ, որոնք շահագրգռված են, որ կորոնավիրուսի վարակը հնարավորինս շուտ հաղթահարվի, և մարդիկ, որոնք շահագրգռված են, որ կորոնավիրուսի վարակը հնարավորինս տարածվի և հնարավորինս վատ ընթացք ստանա: Դրանք հայտնի քաղաքական շրջանակներն են, բայց ես ուզում եմ ասել, որ այդ շրջանակները կորոնավիրուսի վարակի ավարտի հետ ավարտվելու են․․․ Նրանք նետվելու են Հայաստանի քաղաքական պատմության աղբանոցը․․․»: Այո, խոսքերի հեղինակը Նիկոլ Փաշինյանն է, որը կորոնավիրուսի դեմ (չ)պայքարի առաջին իսկ օրից սկսեց այն ծառայեցնել քաղաքական նպատակների իրականացմանն ու աչոկներ հավաքելուն։
Նիկոլ Փաշինյանը մնաց վիրուսի տակ, չհաղթահարեց համաճարակը, որովհետև երկու տարում չուժեղացրեց պետական համակարգի իմունիտետը, չկառուցեց, զբաղվեց միայն սխալներ փնտրելով, մեղավորներ փնտրելով կամ նշանակելով, չպատրաստվեց որևէ բանի։ Նա երկու տարի իր պորտաբուծության մեղքը բարդեց նախկինների վրա՝ լավագույնս օգտվելով նույն նախկինների թողած ռեսուրսներից՝ թե՛ անձնական բարեկեցություն հաստատելու, թե՛ թիմին պահելու մասով։
Ինչպես և սպասվում էր, Նիկոլ Փաշինյանը երկիրը բերեց կատարյալ կռախի առաջ, բայց էլի բողոքում է ուրիշներից։
Ո՞վ է մեղավոր․ եթե մեղավորներ ենք փնտրում, ուրեմն փնտրենք ազնվորեն, տեսնենք նախկինների կամ «հայտնի շրջանակների» մեղքն ինչում է․
Եվ այլն և այլն։ Հիմա այս բոլորի մեջ ի՞նչ կապ ունեն նախկիններն ու «հայտնի շրջանակները»։ Ո՞ր կետի հետ ունեն առնչություն։ Հիմա ո՞վ է շահագրգռված, որ համավարակը տարածվի։ Ի՞նչ է արել Փաշինյանը, որպես վարչապետ, համավարակը կանխարգելելու համար, որ իրեն խանգարել են։ Ընդհակառակը, Նիկոլ Փաշինյանը բոլոր շրջանակներից ստացել է խորհուրդներ, թե ոնց անի, որ սա չտարածվի, փորձել են աջակցել, բայց բոլորին արհամարհել է, փորձել է իր ու թիմի կարճ ուղեղով լուծել հարցը։ Չի ստացվել։
Փաշինյանն իր անգործությունը, անգրագիտությունը ուզում է ծածկել էլի նախկինների վրա բոչկա գլորելով։ Բայց դա էլ չի աշխատում, մարդկանց սպասելիքներն այլ են։
Հայաստանում կորոնավիրուսի տարածմամբ միակ շահագրգռված անձը Նիկոլ Փաշինյանն է․ հենց նա է արտակարգ դրությունը շարունակում, որպեսզի մարդիկ իր հակապետական, հակամարդկային որոշումների դեմ բողոքի ակցիաներ չանեն։
Պարոն Փաշինյան, իմ կարծիքով, դուք արդեն վերջացած եք, որպես իշխանություն։ Իհարկե, կարող եք էլի պաշտոնյաներ հանել-դնել, փոխատեղել, բայց դուք չունեք իշխանության պահպանման ամենից կարևոր 2 պայմաններից և ոչ մեկը․ առաջինը՝ ժողովրդի աջակցություն, երկրորդը՝ խելք և կորոնավիրուսի հետ կնետվեք աղբանոցը՝ թե՛ քաղաքական, թե՛ պատմության։
Սևակ Հակոբյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը