05 06 2020

Նախ ասֆալտին փռել, աղբամանը նետել, հետո՝ սամասուդ․․․ Հաջորդը քաղաքացիական բախումներն են

Նախ ասֆալտին փռել, աղբամանը նետել, հետո՝ սամասուդ․․․ Հաջորդը քաղաքացիական բախումներն են

Վարչապետ Փաշինյանի սկսած էքստրեմիստական արշավը՝ դիմակ ու ձեռնոցներ չկրող քաղաքացիների դեմ, առաջին օրը զվարճացրեց մարդկանց, բայց այսօր, արդեն, դուրս եկավ բոլոր սահմաններից. երեկ համբուրվող զույգի գաղտնի լուսանկարը վարչապետի հանրայնացնելուց հետո այսօր իրավիճակը հանգեցրել է բռնության տեսարանների:

Համացանցը ցնցել է 5 ոստիկանների՝ բիլակների մեջ ճզմվող տղամարդու տեսանյութը։ 

Անցորդներից մեկը  հեռախոսով ֆիքսել է, թե ինչպես են  ոստիկանները ՍԱՄԱՍՈՒԴ անելով տղամարդուն քարշ տալիս գետնով մեկ միայն այն բանի համար, որ քայլում էր առանց դիմակի։ Տեսանյութում ակնհայտ երևում է, որ  տղամարդը ենթարկվում է ոստիկանների հրահանգին, չի դիմադրում, բայց նրանք, չգիտես ինչու, երկրորդ անգամ վիզը ոլորելով, նորից ասֆալտին են փռում տղամարդուն համարյա հայտնի աֆրոամերիկացու պես, և ոտքը գլխին դրած՝ իբր սանձահարում են,  որ տեսարան ապահովեն վարչապետի հերթական ֆեսբուքյան գրառման համար:

Իսկ ո՞րն էր վարչապետ Փաշինյանի արձագանքը՝ այս լկտի տեսարանին. միջադեպից րոպեներ անց Նիկոլ Փաշինյանը համարյա շնորհակալություն հայտնեց ՀՀ հպարտ քաղաքացու վիզը ոլորող ոստիկաններին՝ գռեհիկ բեմադրության համար ու ՈԳԵՎՈՐԵՑ ՝ շարունակել նույն ոգով՝ մինչև վերջին «անդիմակ» քաղաքացին. ինքնագոհ հայտարարեց, որ դա իր պահանջն է եղել, ոստիկանությունը ուժային կառույց է, կարող է և պե՛տք է ուժ կիրառի դիմակ ու ձեռնոց չկրողի հանդեպ:

Մինչդեռ միամիտ հասարակությունը բռնությունը դատապարտող հայտարության էր սպասում: 

Վարչապետն իր ու ընտանիքի վարարկման դեպքից հետո մի տեսակ անադեկվատ է դարձել, սա նկատում են բոլորը (հանուն արդարության, նշենք, որ առաջ էլ մի բան չէր):

Սովորական է դարձել, որ ամեն օր՝ քնելուց առաջ, պետք է էքսցենտրիկ գրառումներ անի,  ու իր սկսած անտիCOVID լուսանկարներով զվարճացնի մարդկանց: Փաշինյանն այն աստիճան է խանդավառված իր նոր զբաղմունքով, որ չի էլ նկատել՝ մարտնչում է իր կառավարության աջակցության ծարգրերի դեմ: Վերջին աբսուրդային ֆոտոՍԱՆԿՑԻԱՆ «Ակբա» բանկից սպասարկվողների դեմ էր ուղված, Փաշինյանը մի պահ մոռացել էր, որ կառավարության  հայտարարած 0 տոկոսով գյուղվարկերի մեկնարկը իր երազանքն էր, իբր ահազանգի հետքերով նկարել էր «այդ  ամոթալի տեսարանը», հանրայնացրել էր իր հռչակած ծրագրի շահառուների դեմքերը՝ որպես կարգազանց, ՊՈՏԵՆՑԻԱԼ ՎԱՐԱԿԱԿԻՐՆԵՐ, որ մարդիկ իրենք իրենցով սամասուդ անեն առանց բիրտ ոստիկանին սպասելու: Մոռացել էր, որ ընդամենը օրեր առաջ կառավարության նիստում հենց ինքն էր քարոզում օգտվել այդ վարկերից կամ առնվազն գովաբանում դա։  

Իրոք որ արդեն աբսուրդ է այս ամենը ու ծայրաստիճան վտանգավոր։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ